Բաժիններ՝

Իրանը պլանավորում է նոր ռուսական զենք ձեռք բերել

Թեհրանը պլանավորում է նոր ռուսական զենք գնել, հայտարարել է Իրանի գերագույն ղեկավար Ալի Խամենեի խորհրդական Ալի Աքբար Վելայատին, հայտնում է RIA Novosti-ն:

«Որքանով տեղյակ եմ, մեր երկրների պաշտպանական համագործակցությունը զարգանում է: Իրանն ունի զենքի հավելյալ ծավալներ գնելու ցանկություն Ռուսաստանից, ու Ռուսաստանի կառավարությունը նույնպես ցանկություն ունի դրական պատասխան տալ նման կարգի հարցերին: Հաշվի առնելով դա՝ երկու կողմերը պետք է հասկանան միմյանց»,- հայտարարել է Վելայատին Մոսկվա կատարած այցի արդյունքներով:

Միաժամանակ, նա ընդգծել է, որ ընդհանուր առմամբ ներկայում «այդ ոլորտում համագործակցությունն ընդլայնվում է:

Նա, սակայն, հրաժարվել է ուղղակի պատասխանել հարցին՝ քննարկվե՞լ է արդյոք իր ու Ռուսաստանի ղեկավարության հետ հանդիպման ժամանակ Իրան զենիթահրթիռային С-400 համակարգերի մատակարարման հարցը:
Վերջինս փետրվարի 1-4-ը գտնվում էր ՌԴ-ում Ռազմավարական հետազոտությունների ռուսական ինստիտուտի հրավերով:

Մոսկվայում նա խորհրդատվություններ է անցկացրել ՌԴ Անվտանգության ծառայության քարտուղար Նիկոլայ Պատրուշևի, ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովի հետ:
ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հաստատել է տեղեկությունը, թե կայացել է Վլադիմիր Պուտինի ու Վելայատիի հանդիպումը, սակայն չի նշել, թե ինչ թեմաներ են քննարկվել հանդիպմանը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս