Բաժիններ՝

Թուրքիան փակել է իր երկինքը ռուս ռազմական տեսուչների առաջ

Անկարան բացատրել է երկնքի փակումը ռուս ռազմական տեսուչների առաջ «Բաց երկինք» նախագծի շրջանակում նրանով, որ չի կարողացել Մոսկվայի հետ պայմանավորվել թռիչքի երթուղու շուրջ: Այս մասին հայտնում է РБК-ն՝ հղում կատարելով Թուրքիայի ԱԳՆ-ի պաշտոնական հաղորդագրությանը:

Նշվում է, որ թռիչքն այդ պայմանագրի շրջանակում պետք է տեղի ունենա միայն այն դեպքում, եթե երկու կողմերը համաձայնեցնում են երթուղին:

«Ռուսաստանի կողմից փետրվարի 2-5-ը նախատեսված թռիչքի դեպքում այդ հարցով չի հաջողվել համաձայնության գալ»,- ասվում է հաղորդագրության մեջ:
Փետրվարի 3-ին հայտնի դարձավ, որ թուրք զինվորականները մերժել են ռուս տեսուչների հայցր՝ անցկացնել դիտորդական թռիչք պայմանագրի շրջանակում:

Թուրք դիվանագետները ընդգծել են, որ «Բաց երկինք» նախագծի բոլոր մասնակիցներին հայտնի են այն սահմանափակումները, որոնք Ռուսաստանը դնում է իր տարածքով թռիչքներ իրականացնելիս:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս