Բաժիններ՝

Մոսկվան ու Դամասկոսը մեղավոր են 400 հազար սիրիացու մահվան մեջ. Էրդողան

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ Մոսկվան ու Դամասկոսը մեղավոր են Սիրիայում 400 հազար մարդու մահվան մեջ:

«Ռուսաստանը պետք է պատասխանատվություն կրի մարդկանց համար, որոնց սպանել է սիրիական սահմանների ներսում: Դամասկոսում ռեժիմի ու Մոսկվայի համագործակցության պատճառով զոհերի թիվը հասել է 400 հազար մարդու»,- հայտարարել է Էրդողանը Ստամբուլում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ:

Նա նաև մեղադրել է Ռուսաստանին Սիրիա ներխուժելու ու երկրի տարածքում Սիրիայի նախագահ Բաշար Ասադի համար «գաճաճ պետություն» ստեղծելու փորձերի մեջ, հայտնում է korrespondent.net-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Փետրվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունվար   Մարտ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
29