Բաժիններ՝

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները մոտ ապագայում կայցելեն տարածաշրջան. Ուորլիք

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները մոտ ապագայում այց կկատարեն տարածաշրջան: Այս մասին Trend-ի հետ զրույցում հայտարարել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը:

Նրա խոսքով՝ այցի շրջանակում կքննարկվեն Շվեյցարիայում Հայաստանի ու Ադրբեջանի նախագահների հանդիպումից հետո հակամարտության կարգավորմանն ուղղված քայլերի հաջորդականությունը:

«Մենք շարունակում ենք հավատալ, որ նման երկխոսությունն անհրաժեշտ է շարունակական խաղաղության հասնելու համար»,- ասել է Ուորլիքը:

Հիշեցնենք, որ երկու երկրների նախագահները 2015թ. դեկտեմբերի 19-ին հանդիպել են Բեռնում: Հանդիպմանը մասնակցել են նաև Հայաստանի ու Ադրբեջանի արտգործնախարարներն ու ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Փետրվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունվար   Մարտ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
29