Բաժիններ՝

Թուրքիայի բանակը Դիարբեքիրում հրետանի ու գնդացիրներ է գործադրում քրդերի դեմ, ընթանում է ինտենսիվ մարտ

Թուրքիայի Դիարբեքիր քաղաքի կենտրոնում շարունակվում են հակամարտությունները թուրքական բանակի ու քրդերի միջև, ինտենսիվ մարտ է ընթանում հրետանիի ու գնդացիրների կիրառմամբ, հայտնում է RIA Novosti-ն թղթակիցը դեպքի վայրից: Համազարկերի ձայնը տարածվել է ողջ քաղաքում:

Դիարբեքիր են ուղևորվել շտապօգնության մի քանի անձնակազմեր՝ ոստիկանների ուղեկցությամբ, որոնք պետք է տեղափոխեն վիրավորներին:

Քաղաքի կենտրոնի Սուր շրջանը, որտեղ տեղակայված են հնագույն եկեղեցիներ ու մզկիթներ, ռազմի դաշտի է վերածվել՝ քրդերի ու թուրքերի միջև բախումների:
Ներկայում Սուր շրջանը շրջապատված է, թուրքերը գնդակոծում են քրդերի դիրքերը:

Դիարբեքիրի քաղաքապետ Ֆիրատ Անլին RIA Novosti-ին հայտնել է, որ Սուրի 70 հազար բնակիչներից իրենց տները լքել են մոտ 50 հազար մարդ:

Հիշեցնենք, որ Թուրքիայի իշխանությունները 2015թ. դեկտեմբերին երկրի մի շարք հարավարևելյան քրդական նահանգներում պարետային ժամ են հայտարարել:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս