Բաժիններ՝

Հայաստանի ու Ադրբեջանի միջև զինված բախումները անհանգստություն են հարուցում. ԵԱՀԿ գործող նախագահ

Հայաստանի ու Ադրբեջանի միջև զինված բախումները շփման գծի երկայնքով ու սահմանի երկարությամբ անհանգստություն են հարուցում: Ինչպես հայտնում է APA-ն, այս մասին ԵԱՀԿ գործող նախագահ, Գերմանիայի արտգործնախարար Վալտեր Շտայնմայերը գրել է The Huffington Post-ում տպագրված իր «Ինչո՞ւ է ԵԱՀԿ-ն անփոխարինելի Եվրոպայի անվտանգության համար» հոդվածում:

Շտայնմայերը նշում է, որ Մերձդնեստրի ու Լեռնային Ղարաբաղի հակամարտությունների նման հակամարտությունները հանգեցնում են դժվարությունների ու լճացման ԵԱՀԿ-ի ողջ տարածքում:

«Մենք ցանկանում ենք կայունացնել կրակի դադարեցման ռեժիմը, կառուցել վստահություն, անել փոքրիկ, սակայն գործուն քայլեր, ինչպես նաև ավելացնել տնտեսական շրջանառությունը, որպեսզի դա ազդի մարդկանց առօրյա կյանքի վրա:
Ինչ վերաբերում է Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը, ապա զինված բախումները շփման գծի երկայնքով ու սահմանի երկարությամբ անհանգստություն են հարուցում:

Գերմանիան կողմ է ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակում բանակցությունների ինտենսիվացմանը: Ամենակարևոր քայլերից մեկը մեխանիզմի ստեղծումն է, որը կխոչընդոտի խախտումներին ու կնպաստի կրակի դադարեցման ռեժիմի պահպանմանը»:
Շտայնմայերը նաև ընդգծել է, որ Գերմանիան՝ որպես ԵԱՀԿ-ում համանախագահող երկիր, նպաստելու է կոնսենսուսի ամրապնդմանը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս