Բաժիններ՝

Իրանի ԱԳՆ-ն Բրիտանիային կոչ է արել Ջիբրալթարում հնարավորինս արագ ազատելու լցանավը

Թեհրանը Լոնդոնին կոչ է անում հնարավորինս արագ վերացնելու լցանավի՝ Ջիբրալթարի (Պիրենեյան թերակղզու ափին Մեծ Բրիտանիայի անդրծովյան տարածքի) իշխանությունների կողմից նախաձեռնված կալանումը: Այդ մասին հուլիսի 12-ին հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարարության (ԱԳՆ) պաշտոնական ներկայացուցիչ Աբաս Մուսավին։

«Մենք նաեւ պնդում ենք, որ անհրաժեշտ է հնարավորինս արագ ազատել լցանավը, քանի որ այդ քայլը բոլոր կողմերի օգտին է»,- մեջբերում է IRNA գործակալությունը Մուսավիի խոսքը: Նա հավելել է, որ հակառակ դեպքում «Մեծ Բրիտանիան ռիսկ է անում ներքաշվելու վտանգավոր խաղի մեջ»:

ԱԳ նախարարության ներկայացուցչի խոսքով՝ «փաստաթղթերը վկայում են, որ, ի հեճուկս կալանման օրինականության մասին Լոնդոնի հայտարարությունների, նման գործողություններն արդարացված չեն օրինական տեսակետից»: Կարեւոր հանգամանք է այն փաստը, որ, Իսպանիայի ներկայացուցչի խոսքով՝Բրիտանիայի կողմից լցանավի կալանումը կատարվել է ԱՄՆ-ի պահանջով», հաղորդել էԷ ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031