Բաժիններ՝

Սիրիական Ղամիշլիում ահաբեկիչների թիրախն են եղել խաղաղ բնակչությունն ու կառույցները

Նախօրեին սիրիական Ղամիշլի քաղաքի հայաշատ թաղամասում ականապատված մեքենայի պայթյունից տուժած 11 քաղաքացուն տեղափոխել են հիվանդանոց։

«Գանձասարը» գրում է, որ նրանց առողջական վիճակը կայուն է։ Նրանց մեջ հայեր չկան։

Ղամիշլիի բնակչությանը ցնցված է պայթյունի ուժգնությունից։ Այսօր տեղի կառույցները փակել են իրենց դռները։ Բնակչությունը հույս ունի, որ առաջիկա օրերին կյանքը կրկին կընթանա բնականոն հունով։

Աղբյուրը նշում է, որ Ղամիշլիի ասորի համայնքի Սուրբ Աստվածածին եկեղեցու դիմաց տեղի ունեցած ահաբեկչական գործողությունը՝ ականապատ մեքենայի պայթյունը, իրականացվել է այնպիսի թաղամասում, որտեղ ոչ մի զինվորական չկա։ Թիրախ են դարձել տեղի խաղաղ բնակչությունն ու կառույցները։ Նաև ահաբեկչությունն այնպիսի ժամի է արվել՝ 18։00-ին, երբ հոսանքն անջատված է եղել, տեղի կառույցների նկարահանող սարքերը չեն կարողացել արձանագրել գործողության ընթացքն ու այն իրագործող ահաբեկչին։

Հիշեցնենք, որ պայթյունից զոհեր չկան, պատճառվել է նյութական վնաս։

https://www.facebook.com/kantsasar/posts/1976792785756071

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031