Բաժիններ՝

«Ես համոզված եմ, որ իմ բարեկամների այցը Մոսկվա շատ օգուտ կբերի մեր երկրի համար, որին կնախանձեն մեր թշնամիները». Ինաշվիլի

Վրաստանի խորհրդարանի «Վրաստանի հայրենասերների դաշինք» ընդդիմադիր կուսակցությունից պատգամավորները մոտ օրերս կայցելեն Մոսկվա՝ քննարկելու վրաց-ռուսական հարաբերությունները: Հուլիսի 10-ին այդ մասին Facebook-ում հաղորդել է կուսակցության առաջնորդ, խորհրդարանի փոխխոսնակ Իրմա Ինաշվիլին:

«Մեր թիմի անդամները մոտ օրերս կայցելեն Մոսկվա: Դուք գիտեք, որ մենք համաձայնության ենք եկել (ՌԴ Վրաստանի քաղաքացիների համար) այցագրերի վերացման շուրջը, շատ դրականորեն են քննարկվել նաեւ մեր երկրի համար այլ կարեւոր հարցեր: Սադրիչները մեր երկիրը հրեցին հետ, եւ դա տեղի է ունենում ոչ առաջին անգամ: Սակայն մենք Աստծու օգնությամբ վերստին ելք կգտնենք: Ես համոզված եմ, որ իմ բարեկամների այցը Մոսկվա շատ օգուտ կբերի մեր երկրի համար, որին կնախանձեն մեր թշնամիները»,- գրել է Ինաշվիլին:

Թե վրացի պատգամավորները հատկապես երբ կմեկնեն Մոսկվա եւ ում հետ կանցկացնեն հանդիպումներ, քաղաքական գարծիչը չի ճշտում:

Հուլիսի 8-ից ուժի մեջ է մտել ՌԴ-ի նախագահ Վլադիմիր Պուտինի՝ հունիսի 21-ի հրամանագիրը, որի համաձայն Ռուսաստանի ավիաընկերություններին ժամանակավորապես արգելվում է օդային փոխադրումներ (այդ թվում առեւտրային) իրականացնել ՌԴ-ի տարածքից Վրաստանի տարածք: Նաեւ ուժի մեջ է մտել Ռուսաստանի տրանսպորտի նախարարության՝ հունիսի 22-ի որոշումը ՌԴ-ի տարածք Վրաստանի ավիաընկերությունների թռիչքների դադարեցման մասին, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031