Նա արձանագրեց, որ բանակցային օրակարգից դուրսմղվեցին Վիեննայի, ՍանկտՊետերբուրգի, Ժնևի պայմանավորվածությունները, որոնք ապրիլյան պատերազմից հետո ձեռքբերված պայմանավորվածություններ էին։
Թեհրանն իր մտահոգությունն է հայտնել և ասել, որ դեմ է աշխարհաքաղաքական ցանկացած փոփոխության, որը կարող է խախտել տարածաշրջանում հաստատված սահմանները:
Հանդիպման ընթացքում կողմերը նաև ընդգծել են տարածաշրջանի երկրների ներուժի օգտագործման անհրաժեշտությունը խնդիրները լուծելու և տարածաշրջանում խաղաղության ու կայունության ամրապնդմանը նպաստելու և տնտեսական ծրագրերի իրականացման համար ՝ հաշվի առնելով բոլոր կողմերի շահերը։ Քննարկվել են նաև «3+3» ձևաչափով առաջիկա հանդիպման վերաբերյալ հարցեր:
Ամերիկյան «Goldman Sachs» ներդրումային բանկը թարմացրել է իր կանխատեսումները Թուրքիայում սպասվող գնաճի և թուրքական ազգային արժույթի՝ լիրա/դոլար հարաբերակցության վերաբերյալ:
Արցախի բռնի տեղահանությունից ամիսներ անց հայաստանյան հանրային, քաղաքական, փորձագիտական դիսկուրսի առանցքային հարցերից մեկն Արցախի, արցախահայության ապագան է և հայկական շահերի իրացման հնարավորությունները՝ չնայած ՀՀ իշխանությունների փորձերին՝ ցույց տալ, թե չկա Արցախ, չկա ու չի եղել Արցախյան հիմնահարց ու չկա արցախահայության՝ Արցախ վերադառնալու որևէ հնարավորություն ու հեռանկար։
«Հայաքվե» նախաձեռնության անդամ Մենուա Սողոմոնյանին հեռացրել են Մայր բուհից: 168TV-ի «Ռեվյու» հաղորդման ընթացքում նա ասաց՝ 16 տարի դասավանդել է ԵՊՀ-ում, և 10 տարուց ավելի վարչական պաշտոններ է զբաղեցրել՝ փոխդեկան, գիտական քարտուղար, պրոռեկտոր:
168.am-ի «Թրիգեր» հաղորդաշարի հյուրը կովկասագետ Կարեն Իգիթյանն է: Հաղորդման ընթացքում քննարկվելեն հայ-ռուսական հարաբերությունների, հնարավոր լարվածության հարցերը, Արցախի թեման, տարածաշրջանային հարցեր, Փաշինյանի, Լավրովի և Բայրամովի հայտարարությունները: Հայկ Դերզյան
Սեպտեմբերի 2-ն Արցախի անկախության հռչակման օրն է. ուղիղ 33 տարի առաջ հենց այս օրնԱրցախն անկախ հռչակվեց Խորհրդային Միությունից։ Այս պատմական օրվանից 33 տարի անց,սակայն, պատմության մեջ առաջին անգամ Արցախի Անկախության օրն Արցախում հայ չկա, որովհետև Արցախի անվտանգության երաշխավոր հռչակված Հայաստանի իշխանությունը բաժին հասավ մեկին, որը հայտարարեց՝ ճանաչում է Արցախը՝ որպես Ադրբեջանի մաս։
Օգոստոսի 31-ին հրավիրած ասուլիսի ժամանակ Նիկոլ Փաշինյանը որոշել էր պատասխանել Ադրբեջանի՝ Ֆրանսիայից, Հնդկաստանից Հայաստանի՝ սպառազինություն գնելու վերաբերյալ դժգոհությանը և մեր երկրին՝ միլիտարիզացիայի համար մեղադրանքներին:
ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Վրաստանի խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Նիկոլոզ Սամխարաձեի հետ:
Այս մասին հայտնում են ադրբեջանկան լրատվականները։
ԱԺ-ից հայտնում են, որ արձանագրելով Հայաստանի ու Վրաստանի միջեւ հարաբերությունների խորացող զարգացումը` ՀՀ ԱԺ նախագահը հանդես է եկել խորհրդարանական շփումների ակտիվացման նոր ձեւաչափեր մշակելու առաջարկով:
Բայրամովը նաեւ հայտնել է, որ Հայաստանի վերազինումը սպառնալիք է տարածաշրջանի խաղաղությանը եւ անվտանգությանը։
Հանդիպման ընթացքում կարևորել ենք ռազմական կրթության բնագավառում փորձի փոխանակման ուղղությամբ համագործակցության ակտիվացումն ու ընդլայնումը, ինչպես նաև երկուստեք ընդգծել ենք տարածաշրջանում երկարաժամկետ և կայուն խաղաղություն հաստատելու կարևորությունը:
Վրաստանի վարչապետը ողջունել է պաշտպանության բնագավառում Հայաստան-Վրաստան համագործակցության զարգացումն ու իր լիակատար աջակցությունն է հայտնել այդ գործընթացին:
ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ եթե Հայաստանի իշխանությունները ցանկանում են ուղիղ բանակցություններ վարել Ադրբեջանի հետ՝ առանց Ռուսաստանի մասնակցության՝ Լեռնային Ղարաբաղում ճգնաժամը կարգավորելու համար, ապա «ի սեր Աստծո»:
Հիքմեթ Հաջիեւը հայտարարել է, թե, քանի որ Հայաստանն ու Ադրբեջանը ստորագրել են սահմանազատման ու սահմանագծման հանձնաժողովների աշխատանքային կանոնակարգը եւ գործընթացը խաղաղության պայմաններում է, ապա չկա Ադրբեջանի սահմանին ԵՄ դիտորդական առաքելության ներկայության անհրաժեշտություն
Վրաստանի շուրջ 360 «օտարերկրյա գործակալ» ՀԿ–ներ գրանցման հայտ են ներկայացրել վերջերս ընդունված օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին օրենքի համաձայն:
Օգոստոսի 29-ին, թուրքական և ադրբեջանական լրատվամիջոցների փոխանցմամբ, Թուրքիայի պաշտպանության նախարար Յաշար Գյուլերն իր ղեկավարած գերատեսչության շենքում հանդիպում է ունեցել«Ղարաբաղյան պատերազմում զոհվածների ընտանիքների անդամների հետ»:
Ադրբեջանի իշխող կուսակցության՝ «Ենի Ազերբայջանի» (Նոր Ադրբեջան) ներկայացուցիչները մեծամասնություն են ստանում 7-րդ գումարման խորհրդարանում՝ կիրակի օրը կայացած արտահերթ ընտրությունների արդյունքներով։
Իմ տպավորությամբ Հայաստանի իշխանությունն առհասարակ դեմ է արցախցիների` Արցախ վերադարձին. Տիգրան Աբրահամյան
Սեպտեմբերի 1-ին Ադրբեջանում մեկնարկել է խորհրդարանի արտահերթ ընտրությունը։ Նախագահ Ալիևը ցրել է խորհրդարանը և արտահերթ ընտրություն նշանակել սեպտեմբերին՝ նոյեմբերին կայանալիք ՄԱԿ-ի կլիմայական գագաթնաժողովին նախապատրաստվելու նպատակով:
Պրահայում սեպտեմբերի 1-ին ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը մասնակցել է «GLOBSEC» համաժողովի շրջանակներում անցկացվող «Armenia and the EU: Priorities, Partnerships, and Paths Forward» պանելային քննարկմանը:
Ադրբեջանի վերականգնվող էներգետիկայի փոխնախարարը զարմանք է հայտնել Հայաստանում ատոմակայանի անջատման կապակցությամբ և ակնարկել «կիրառվող որոշ տեխնոլոգիաների վերաբերյալ ունեցած անհանգստության մասին»։
««Փաշինյանն անուղղակիորեն պաշտպանել է Բաքվին Ռուբեն Վարդանյանի հարցում»,-այսպես են բնութագրել ադրբեջանական լրատվամիջոցները Ռուբեն Վարդանյանի վերաբերյալ Փաշինյանի ասածը։
Հարավային Կովկասում ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարն ավարտում է իր առաքելությունը այս պաշտոնում։
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վարչակազմն արձագանքել է օգոստոսի 31-ի մամուլի ասուլիսում Նիկոլ Փաշինյանի որոշ հայտարարությունների։
Երեկվա ասուլիսում հնչել են ծայրահեղ վտանգավոր գաղափարներ։ Դրանց զարգացումը հնարավոր է կանխել, եթե լինի գրագետ հակադարձում։
Ռուսաստանը, Թուրքիան, Սիրիան, Իրանը տեսանելի ապագայում ևս մեկ հանդիպում կանցկացնեն՝ քննարկելու Անկարայի և Դամասկոսի միջև հարաբերությունների կարգավորման հարցը։
Սահմանազատման հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգի համաձայնագիրը բավարար հիմք է ԵՄ առաքելությունը ՀՀ-ից դուրս բերելու համար։