Լեհաստանում հաքերները մուտք են ստացել առցանց վարկային ծառայության օգտատերերի տվյալներին
Լեհաստանի թվային տեխնոլոգիաների նախարար Կշիշտոֆ Գավկովսկին X սոցիալական ցանցում հայտնել է, որ Supergrosz առցանց վարկային ծառայության վրա հաքերային հարձակման հետ կապված անվտանգության միջադեպի հետևանքով որոշ օգտատերերի տվյալներ հայտնվել են հանցագործների ձեռքում։
Ըստ նրա, իրավապահ մարմիններն արդեն փնտրում են հանցագործներին։
«Իրավիճակը շատ լուրջ է, քանի որ չարտոնված անձի կողմից ստացված տվյալների թվում կան՝ էլեկտրոնային փոստի հասցեներ, անուն-ազգանուններ, քաղաքացիության մասին տեղեկություններ, PESEL համարներ, անձնական նույնականացման տվյալներ, բնակության և նամակագրության հասցեներ, հեռախոսահամարներ, ամուսնական կարգավիճակի մասին տեղեկություններ, երեխաների թվի մասին տեղեկություններ, մասնագիտական տվյալներ, գործատուի անունը, հասցեն, NIP-ը և հեռախոսահամարը, հայտարարված ոլորտը, հայտարարված եկամուտը, բանկային հաշվի համարները, Facebook պորտալի ID-ն», – հայտնել է նախարարը։

