Փաշինյանն արդեն ուրիշ ելք չունի, քան գործել բռի ոստիկանական մեթոդներով. Պետք է պատրաստվել դրան. Լևոն Զուրաբյան

ՀԱԿ փոխնախագահ Լևոն Զուրաբյանը Ֆեյսբուքի իր էջում գրում է.

«Փաշինյանը կանգնեց նույն փոցխի վրա.

Փաշինյանի երկրորդ հովհաննավանքյան ձախողումը նրան միևնույն է չի կանգնեցնելու: Ավելին, հասկանալով, որ իր հետևում ժողովուրդ չկա, նա սաստկացնելու է ուժային և վարչական ճմշումները:

Այսօր նա լարեց իր ամբողջ մարդահավաքման ռեսուրսը, բայց ստացավ ավելի խղճուկ արդյունք քան անցյալ շաբաթ էր, հրապարակ բերելով բավականին մարգինալ և նույնքան ագրեսիվ զանգված (եթե մի քանի հարյուր մարդու մասին կարելի է կիրառել այդ բառը):

Նա կգերադասեր Մայր Աթոռի գրավումը կատարել «ժողովրդական շարժումով», զանգվածների օգնությամբ կարգել «ժողովրդական կաթողիկոս» և տապալել վեհափառին «ժողովրդի պորթկումով», բայց արդեն ինքն էլ հասկացավ` իր քարոզչական արշավանքը տապալվել է:

Ժողովուրդ չի կարող սատարել մի գործընթացի, որի նպատակը ամենևին հոգևոր առողջացումը չէ, այլ կեղծ, փարիսեցիական պայքար է հայկական ինքնության դեմ մարտնչող Փաշինյանի անձնիշխանության համար, որը տեղի է ունենում սահմանադրության և օրենքների կոպտագույն խախտումներով և սպառնում է մեր քաղաքացիական ազատություններին:

Հիմա արդեն ուրիշ ելք չունի քան գործել բռի ոստիկանական մեթոդներով: Պետք է պատրաստվել դրան»:

Տեսանյութեր

Լրահոս