Մենք մի երկիր ենք, որն ապրում է «Ну՛, погоди»-ի «Ջուջալարըմ» երգի տրամաբանության տակ. մեզ անասնացրին… Տաք գոմն ու կերը կա, էլ ի՞նչ է պետք. Միքայել Մկրտչյան
«Դասեր» հաղորդաշարում ճարտարապետ Միքայել Մկրտչյանը, անդրադարձավ ժողովրդին ապատիկ դարձնելու՝ իշխանությունների նպատակաուղղված քաղաքականությանը, ասաց.
«Մեծ կռիվ է գնում, իրականում, շատ ավելի մեծ կռիվ, քան տեսանելի է, ուղղակի դիմացիններին ներկայացնող ուժը փորձում է ապացուցել, որ իրենից ավելի կաթոլիկ չկա աշխարհում, որ ինքը բոլոր կաթոլիկներից, Հռոմի պապից էլ ավելի կաթոլիկ է։ Մարդու տեսակն ուզում են փոխել, մարդուն ուզում են դարձնել կառավարելի կենդանի:

Հիմա մենք դարձել ենք մի երկիր, որն ապրում է «Ну՛, погоди» մուլտֆիլմի «Ջու, ջու, ջուջալարըմ..» ադրբեջանական երգի տրամաբանության ներքո։ Մեզ ուզում են դարձնել հավ, ուրախ ու երջանիկ մեզ վերածում են հավի, որ կտուցով գետնի վրա քուջուջ անենք ու երջանիկ լինենք։ Մենք պիտի պինդ լինեինք, բայց չդիմացանք… Մենք առաջինն էինք պետություն ստեղծել, առաջինն էլ կործանում ենք: Միշտ ցանկացել եմ հասկանալ՝ ո՞րն է այն մարդկանց տարբերությունը, ովքեր ամենասկզբից հասկացան՝ այս իշխանափոխությունը մեզ ուր է բերելու, և այն մարդիկ, ովքեր գլուխները կախ՝ ամեն ինչ հավանում են, նրանց միջև»:
Վերջինս նկատեց՝ մենք պիտի պինդ լինեինք, քամիները գային, գնային, բայց չեղանք:
«Մեզ կենդանացրին, անասնացրին… Տաք գոմն ու կերը կա, էլ ի՞նչ է պետք։ Սա՛ է սրանց տրամաբանությունը»,- ասաց ճարտարապետը:
Մանրամասները՝ տեսանյութում:

