Բաժիններ՝

«Ինտերը» արտագնա խաղում հաղթեց «Վերոնային»

Միլանի «Ինտերը» Իտալիայի առաջնության 10-րդ տուրի խաղում արտագնա խաղում հաղթեց «Վերոնային»՝ 2:1։

Հյուրերի կիսապաշտպան Պյոտր Զելինսկու 16-րդ րոպեի գոլին տանտերերի հարձակվող Ջովանեն ճշգրիտ հարվածով պատասխանեց 40-րդ րոպեին։ Ավելացված ժամանակում «ներաձուրիները» առաջ անցան Մարտին Ֆրեզեի ինքնագոլի շնորհիվ։

«Ներաձուրիների» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը բացակայում էր հայտացուցակից վնասվածքի պատճառով։

«Ինտերը» 21 միավորով պահպանում է երրորդ տեղը մրցաշարային աղյուսակում։ «Վերոնան» 5 միավորով գտնվում է 18-րդ հորիզոնականում։

«Ինտերը» նոյեմբերի 9-ին կխաղա «Լացիոյի» դեմ։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս