Ի՞նչ է պահում Վլադիմիր Պուտինն անձնական գրադարանում

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի անձնական գրադարանում պահվում է ուկրաինական պատերազմում ռուսաստանցի զինվորականների կողմից խոցված գերմանական Leopard տանկի մի բեկոր. գրում է «Коммерсантъ»-ը։ Իսկ վերջինի մասին իր ռեպորտաժում պատմել է ВГТРК-ի  լրագրող Պավել Զարուբինը։

«Գերագույն գլխավոր հրամանատարին՝ ֆաշիստական տանկի բեկոր»,- գրված է մետաղի կտորի վրա։ «58-րդ բանակի անձնակազմից»։ Բացատրությունից հետևում է, որ ցուցանմուշը ժամանել է Զապորոժիեի մարզից, թվագրված է 2023 թվականով։

Ռեպորտաժում նշվում է, որ Կրեմլի առաջին մասնաշենքում գտնվող ՌԴ նախագահի գրադարանում պահվում են նաև հազարավոր գրքեր, շևրոններ և զինծառայողների այլ նվերներ։ Մասնավորապես, այնտեղ է գտնվում Խաղաղօվկիանոսյան նավատորմի 155-րդ ծովային հետևակային բրիգադի դրոշը, որը Վլադիմիր Պուտինը նախորդ տարի վերցրել էր ուղիղ կապի ժամանակ։

Տեսանյութեր

Լրահոս