ԵՊՀ միջազգային հարաբերությունների և դիվանագիտության ամբիոնի դոցենտ, միջազգայնագետ Գրիգոր Բալասանյանի գնահատմամբ՝ Միացյալ Նահանգներ-Իրան բանակցությունների ընթացքից, ելքից կախված է նաև Հարավային Կովկասի ընդհանուր իրավիճակը։
Գերմանիան ի սկզբանե հրաժարվել է անհապաղ ներողություն խնդրել այն բանից հետո, երբ նախագահ Ֆրանկ Վալտեր Շտայնմայերի սոցիալական ցանցի պաշտոնական էջում հրապարակել էր օկուպացված Արցախի Հանրապետության դրոշի պատկերը, սակայն հետագայում դա արել է Ադրբեջանի ճնշման ներքո. նման պնդում է արել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը:
Ադրբեջանական APA-ին տված հարցազրույցում Ադրբեջանի Առողջապահության նախարարության դատաբժշկական փորձաքննության և ախտաբանական անատոմիայի ասոցիացիայի գլխավոր տնօրեն Ադալաթ Հասանովն ասել է, որ եթե Հայաստանը չընդունի Վերա Աղասյանի դին, նրա ճակատագիրը կորոշեն Ադրբեջանի պետական համապատասխան մարմինները։
Վերջերս հասարակության շրջանում՝ մասնավորապես սոցկայքերում, ինչպես նաև լրատվական կայքերում քննարկվում է, որ Հայաստանը հետ է կանչել Ադրբեջանի քաղաքացիների հետախուզումները։ Նշվածի կապակցությամբ «Արմենպրես»-ը մեկնաբանություն է խնդրել ՆԳ նախարարության Հանրային հաղորդակցության և իրազեկման վարչությունից։
«Ադրբեջանի հարցում Հայաստանի քաղաքական իսթեբլիշմենթում տարակարծություններ չկան. հայկական քաղաքական վերնախավը այդ հարցում համախմբված է։ Դա ուղղակի բառապաշարի, վարքագծի և մարտավարության հարց է: Բայց դրա էությունը չի փոխվում, և մենք պետք է պատրաստ լինենք դրան»,- այս մասին ADA համալսարանում անցկացված «Դեպի նոր աշխարհակարգ» խորագրով միջազգային ֆորումի ժամանակ հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։
Չինաստանի ժողովուրդը չպետք է զրկվի «զարգանալու իր օրինական իրավունքից» երկրի ապրանքների նկատմամբ սահմանված մաքսատուրքերի պատճառով։ Այս մասին հաղորդում է BBC-ն՝ վկայակոչելով Չինաստանի արտաքին գործերի նախարարության խոսնակին։
Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը կմասնակցի Անթալիայի դիվանագիտական ֆորումին։ Այս մասին հայտնել է ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Անի Բադալյանը։
«Քանի դեռ ստորագրված չէ խաղաղության համաձայնագիրը և Հայաստանը ամբողջությամբ չի հրաժարվել Ադրբեջանի նկատմամբ բոլոր տարածքային պահանջներից, որոնք դեռևս առկա են իրենց Սահմանադրությունում, և Ադրբեջանի հետ հարաբերությունները կարգավորելու իր պահվածքում անկեղծություն չի դրսևորել, նոր ռազմական առճակատման վտանգը միշտ կլինի»,- այս մասին այսօր հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ADA միջազգային ֆորումի ժամանակ։
Ռուսաստանը Հայաստանին և Ադրբեջանին կոչ է անում զսպվածություն ցուցաբերել, քայլեր ձեռնարկել լարվածության թուլացման ուղղությամբ, խուսափել իրավիճակի սրմանն ուղղված ցանկացած գործողությունից: Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարեց ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ մեկնաբանելով սահմանին տիրող իրավիճակի մասին երկու երկրների պաշտպանության նախարարության հայտարարությունները։
Ռուսաստանն այսօր զարգացնում է հարաբերություններն Ադրբեջանի հետ, և Հայաստանին սա դժվար թե շատ դուր գա, բայց նման հարաբերություններ զարգացնում է ոչ միայն Ռուսաստանը, այլև Փաշինյանի կառավարությունը: Ինձ թվում է՝ Փաշինյանի կառավարությունն այս պահին Երևանում Բաքվի և Անկարայի համար ամենաձեռնտու իշխանությունն է. այս մասին Rusarminfo-ի հետ զրույցում ասել է Պետդումայի ԱՊՀ հարցերով հանձնաժողովի նախագահի առաջին տեղակալ Կոնստանտին Զատուլինը։
Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանն ու Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման հարցերով հատուկ ներկայացուցիչ, խորհրդարանի փոխխոսնակ Ռուբեն Ռուբինյանն ընդգրկվել են Անթալիայում կայանալիք դիվանագիտական համաժողովի մասնակիցների ցանկում:
Թուրքիայի Կենտրոնական բանկի կորուստները մարտի 19-ին Ստամբուլի ընդդիմադիր քաղաքապետ Էքրեմ Իմամօղլուի ձերբակալությունից հետո՝ կոռուպցիայի եւ ահաբեկիչների հետ կապերի մեղադրանքով, կարող են գերազանցել 45 միլիարդ դոլարը, գրել է Sözcü թերթը տնտեսական վերլուծությունում։
Հանրաքվեի ժամանակ Վրաստանի բնակչության ճնշող մեծամասնությունը կողմ էր քվեարկել 1918 թվականի մայիսի 26-ին Վրաստանի Առաջին Հանրապետության անկախության հռչակման ակտի հիման վրա երկրի անկախության հռչակմանը։
«Ադրբեջանական տարածքի հայկական օկուպացիան թույլ չի տվել Հարավային Կովկասին զարգանալ որպես քիչ թե շատ ինտեգրված տարածաշրջան, իսկ մենք դրա հնարավորություններն ունեինք», – այսօր Բաքվում, ADA միջազգային ֆորումի ժամանակ, հայտարարել է Ադրբեջանի նախագահը։
Հայաստանը պատրաստ է միջազգային փորձագետների ներգրավմամբ ստուգել Ադրբեջանին փոխանցված ականապատ դաշտերի տեղամատյանների ճշգրտությունը։ Այս մասին X-ի իր էջում գրել է ՀՀ ԱԳՆ խոսնակ Անի Բադալյանը՝ արձագանքելով ադրբեջանական կողմի պահանջներին, այն է՝ տրամադրել ականապատ տարածքների ճշգրիտ քարտեզներ։
Հաշվի առնելով Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հաճախակի և հրահրող հարձակումները Միացյալ Նահանգների, Եվրոպայի և Իսրայելի վրա, զարմանալի չէ, որ թուրքերի ճնշող մեծամասնությունն այդ երկրներին համարում է իրենց ամենամեծ թշնամիները: Սա լուրջ հարց է, քանի որ Թուրքիան, որպես ՆԱՏՕ-ի անդամ, արևմտյան ռազմական դաշինքի մաս է կազմում:
Ադրբեջանը պատրաստ է սկսել Հայաստանի հետ վստահության կառուցման քայլերը։ Ադրբեջանական ԶԼՄ-ների հաղորդմամբ՝ այս մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Բաքվում «Նոր աշխարհակարգի ճանապարհին» համաժողովի ժամանակ:
Առաջնագծում հրադադարի խախտումներ հրահրելուն զուգահեռ Ադրբեջանը ավիացիայի մասնակցությամբ տակտիկական զորավարժություններ է իրականացնում:
Վրաստանի նախկին նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին այսօր կմեկնի Չեխիա։ Ըստ Զուրաբիշվիլիի մամուլի ծառայության հաղորդագրության` նախատեսված են հանդիպումներ քաղաքական բարձրաստիճան պաշտոնյաների հետ։
Վրաստանի ֆինանսների նախարարության քննչական ծառայությունը կեղծ փողեր իրացնելու համար ձերբակալել է օտարերկրյա քաղաքացու։
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն ավելի քան 13.000 դոլարի դատական հայց է ներկայացրել Թուրքիայի գլխավոր ընդդիմադիր Ժողովրդահանրապետական կուսակցության առաջնորդ Օզգյուր Օզելի դեմ։ Այս մասին հայտնել է Թուրքիայի ղեկավարի փաստաբան Հուսեյն Այդընը։
Ադրբեջանի անվտանգության ծառայությունները կանխել են րաբբիի դեմ Իրանի հետ կապեր ունեցող անձանց կազմակերպած մահափորձը. նրան պետք է սպաներ վրաստանցի մարդասպանը, ապրիլի 5-ին հաղորդել է ամերիկյան The Washington Post ազդեցիկ լրատվամիջոցը:
Ադրբեջանական քարոզչությունն ու կեղծիքը ֆիլտրում ես ու տեսնում, որ Բաքվի բանտում արդեն 1.5 տարի նստած հայն ասում է` այո´, ես դեմ եմ եղել Արցախի ադրբեջանական ինտեգրացիային:
Վերջին շաբաթների ընթացքում ԱՄՆ-Իրան դիվանագիտական «փոխհրաձգությունից», Իրանին ուղղված Թրամփի սպառնալիքներից հետո ԱՄՆ-ը և Իրանը պատրաստվում են բանակցել։
ԱՄՆ-ն ավելի կոշտ պատժամիջոցներ կսահմանի Իրանի դեմ, ներառյալ նրա նավթային հատվածը, եթե Թեհրանի միջուկային ծրագրի շուրջ համաձայնություն ձեռք չբերվի։ Այդ մասին հայտարարել է ԱՄՆ-ի էներգետիկայի նախարար Քրիս Ռայթը։
Արցախցիների իրավունքների պաշտպանության խորհրդի անդամ, «Արցախի երիտասարդական թև» ՀԿ նախագահ Նժդեհ Իսկանդարյանը 168TV-ի «Ռեվյու» հաղորդման ընթացքում նշեց, որ ՀՀ փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանն իրենց հետ հանդիպման ժամանակ նշել է, որ պատրաստ են Արցախից բռնի տեղահանվածներին տրամադրվող 50 հազար դրամ աջակցությունը մեկ ամսով երկարաձգել, այդ ընթացքում ձևավորել փորձագիտական խմբեր և ի մի բերել բոլոր այն խնդիրները, որոնց արցախցիները բախվում են՝ Ազատության հրապարակից տեղադրված վրանը դուրս բերելու պայմանով:
Անգլիական «The Economist» ամսագիրը վերլուծական հոդված է հրապարակել Սիրիայի շուրջ Թուրքիայի և Իսրայելի միջև աճող լարվածության վերաբերյալ։
«Հիշեցնում եմ՝ Ազգային ժողովում չկա գոնե մեկ պատգամավոր, որը 2021 թվականից հետո նախաձեռնած լինի անվստահության գործընթաց, հետևաբար՝ հարց է առաջանում, մնացել են Ազգային ժողովում, որ ի՞նչ անեն։ Մնացել են, որ Փաշինյանին հարց տա՞ն։ Ինձ համար ի՞նչ տարբերություն՝ ԱԺ այս ընդդիմադիրնե՞րն են, թե՞ Արամ Զավենի Սարգսյանը, եթե այդ ընդդիմությունն անվստահության գործընթաց չի սկսում։ Կարծում եմ՝ չեն սկսում, որովհետև իրենք չունեն վարչապետի թեկնածու»,- ասաց Ղազարյանը՝ հարց ուղղելով ԱԺ ընդդիմադիր խմբակցություններին՝ անվստահության գործընթաց չսկսելով՝ ի՞նչ եք կորցնում։
Փարիզի իշխանությունները պատվավոր քաղաքացու կոչում են շնորհել Ստամբուլի քաղաքապետ Էքրեմ Իմամօղլուին, ով ձերբակալվել էր Թուրքիայում և պաշտոնանկ արվել դատավարությունից հետո։ Այդ մասին տեղեկացնում է «Figaro պարբերականը։
Մոտ մեկ ամիս է՝ Ադրբեջանը պարբերաբար ՀՀ զինված ուժերին մեղադրում է հրադադարի ռեժիմը խախտելու համար, մինչդեռ տևական ժամանակ է՝ Ադրբեջանն ինքն է սահմանագոտու գրեթե բոլոր ուղղություններով խախտում հրադադարը՝ կրակոցներ արձակում, մասնավորապես, բնակավայրերի ուղղությամբ: