Իրանը բանակցությունները վերսկսելու առաջարկ է ստացել․ Մոհաջերանի
Իրանի կառավարության մամուլի խոսնակ Ֆաթիմե Մոհաջերանին SNNTV հեռուստաալիքին տված հարցազրույցում հայտնել է, որ Իրանի Արտաքին գործերի նախարարությունը հաղորդագրություններ է ստացել բանակցությունների վերսկսման վերաբերյալ, հաղորդում է Mehr-ը։
Ըստ նրա, այս հաղորդագրությունների բնույթի և բովանդակության մասին ավելի մանրամասն տեղեկատվություն կհրապարակվի առաջիկայում։
Հիշեցնենք, որ Իրանը միջուկային բանակցություններ է վարել ԱՄՆ-ի, ինչպես նաև Եվրաեռյակի երկրների՝ Ֆրանսիայի, Գերմանիայի և Մեծ Բրիտանիայի հետ։ Սակայն երկու դեպքում էլ բանակցությունները փակուղի են մտել՝ ԱՄՆ-ի և Իսրայելի կողմից Իրանի դեմ հարվածներից և երկրի դեմ ԵՄ եռյակի նախաձեռնած պատժամիջոցների վերականգնման գործընթացից հետո։

