Բաժիններ՝

Վրաստանում խստացվում են թմրավաճառության համար պատժամիջոցները

Մարդու իրավունքների եւ քաղաքացիական ինտեգրացման խորհրդարական կոմիտեն միաձայն պաշտպանել է այն օրինագիծը, որը նախատեսում է թմրավաճառության համար պատժի խստացում։

Քրեական օրենսգրքի նախաձեռնված ուղղումները խստացնում են այն պատժամիջոցները, որոնք սահմանվել են թմրանյութերի, նոր հոգեակտիվ, հոգեմետ եւ ուժեղ ներգործող նյութերի իրացման համար:

Մասնավորապես, թմրանյութերի, նրանց նմանօրինակի, նախորդողի կամ նոր հոգեակտիվ նյութերի անօրինական վաճառքի համար 6-ից մինչեւ 11 տարվա ազատագրման փոխարեն, որը նախատեսվում է ներկայիս խմբագրման մեջ, հանցագործությունը կպատժվի 10-ից մինչեւ 15 տարվա բանտարկությամբ:

7-14 տարվա բանտարկության փոխարեն 12-ից մինչեւ 17 տարվա բանտարկություն կսպառնա խոշոր չափով թմրամիջոցների իրացման դեպքում: Ինչպես հայտարարել է Վրաստանի ներքին գործերի փոխնախարար Ալեքսանդր Դարախվելիձեն, միայն ընթացիկ տարում քրեական պատասխանատվության է ենթարկվել 91 թմրավաճառ:

«Այդ փոփոխությունները չեն վերաբերում թմրանյութեր սպառողներին: Խոսքը թմրավաճառների մասին է, որոնք ամեն տարի թմրանյութեր են վաճառում մեր երեխաներին, մեր հասարակության անդամներին: Ուստի պետական քաղաքականությունը նրանց նկատմամբ պետք է լինի անողոք, խիստ»,-հայտարարել է Դարախվելիձեն:

Ուղղումների համաձայն, զգալիորեն խստացվում է պատիժը հատկապես խոշոր չափերով թմրանյութերի վաճառքի համար: Մասնավորապես, եթե գործող խմբավորման մեջ պատիժը նախատեսվում է 8-ից մինչեւ 20 տարի կամ անժամկետ ազատազրկում, ապա, օրինագծի համաձայն, պատժի ստորին սահմանն սկսվում է 14 տարուց, հաղորդել է Sputnik-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս