«Կապիտուլյանտի ղեկավարությամբ սահմանազատում ու սահմանագծում՝ նշանակում է, որ մյուս կողմը պահանջատեր է». Արտակ Զաքարյան
ՀՀԿ Խորհրդի անդամ, պաշտպանության նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանի խոսքով՝ ըստ էության սահմանազատումն ու սահմանագծումը միակ ճանապարհն է, որից հետո խաղաղության գնալու հնարավորությունները կարող են ավելի իրատեսական լինել։ Սակայն սահմանագծում և սահմանազատում արվում է այն դեպքում, երբ երկու հարևան պետությունները գնահատելով ստեղծված իրավիճակը՝ իրապես տեսնում են դրա անհրաժեշտությունը։
«Այսօր որևէ երաշխիք չկա, որ սահմանազատման ու սահմանագծման գործընթացում նոր պատերազմի ռիսկեր չեն առաջանա։ Երկրորդ՝ այս իրավիճակում սահմանազատում և սահմանագծում՝ կապիտուլյանտի ղեկավարությամբ, նշանակում է, որ մյուս կողմը պահանջատեր է, երկրորդ կողմը՝ Հայաստանը, պետք է ճանապարհներ գտնի՝ կա՛մ խուսանավի, կա՛մ բավարարի պահանջատիրոջ պահանջները։ Սա նշանակում է՝ տարածքային նոր զիջումներ, որը միայն հողի, բլուրի կամ չգիտես ինչի տեսքով չէ, մենք արդեն խոսում ենք Հայաստանի անվտանգության ռազմավարության տեսանկյունից»,- հրավիրած մամուլի ասուլիսի ժամանակ նշեց Արտակ Զաքարյանը։
Միաժամանակ նա հարց բարձրացրեց, թե ինչու է Նիկոլ Փաշինյանն անընդհատ սահմանազատումից ու սահմանագծումից խոսում, ապա պարզաբանեց՝ նույնիսկ 5 տարեկան երեխայի համար էլ պարզ է, որ այն իր շահերից չի բխում։ Գուցե 10 տարի հետո դրա անհրաժեշտությունը լինի, սակայն այսօր այն Հայաստանի շահերից չի բխում, դա միակ գործիքն է, որով Նիկոլ Փաշինյանը պահպանում է իր իշխանությունը։
Ինչ վերաբերում է Նիկոլ Փաշինյանի այն հայտարարությանը, որ Թուրքիայից դրական ազդակներ են տեսնում, Արտակ Զաքարյանն ընդգծեց, որ պատահական չէ, որ Թուրքիայի իշխանությունն առաջին անգամ շնորհավորեց ոչ թե հայ ժողովրդին, այլ Հայաստանի կառավարությանը, քանի որ գիտեն ամբողջ պայմանավորվածությունների փունջը։
«Հազիվ Ադրբեջանի ձեռքը կապիտուլյանտ է ընկել, էլ ե՞րբ է հայ ժողովրդի պատմության մեջ նման բան լինելու, հիմա Ադրբեջանը կգնա խաղաղության փաստաթուղթ ստորագրելուն, իհարկե չի գնա։ Այդ մի բանը Նիկոլը ճիշտ է ասում՝ պատրաստ են սահմանազատում անել, ադրբեջանցիները պատրաստ չեն։ Ինչո՞ւ պատրաստ չեն, որովհետև մինչև դա պետք է կարողանան ամբողջությամբ տորպեդահարեն Արցախի կարգավիճակի հետ կապված Մինսկի խմբի բանակցային գործընթացը, դրանից հետո հստակեցնել, որ բոլոր ուժային կենտրոնները ճնշելու են Հայաստանին, որպեսզի Ադրբեջանին անցնեն բոլոր այն տարածքները, որոնք նա է ուզում։ Այսինքն՝ Ադրբեջանը ցանկանում է խնդիրը կարդինալ ձևով լուծել և կիսատ-պռատ բաներ ապագային չթողնել, որովհետև իրենք էլ են հասկանում, որ այսօր Ադրբեջանի վիճակն այդքան էլ լավ չէ։ Հետևաբար՝ կապիտուլյանտը պետք է կարողանա ձգել գործընթացը, բայց որքա՞ն ձգել, ժամանակը որքան անցնում է՝ իրեն հարց են տալու, թե դու, եթե անելիք չունես, արդեն գնա»,- Պաշտպանության նախկին փոխնախարարը։
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում