Ստամբուլի Քադըքյոյ թաղամասում գտնվող հայկական Սբ. Թագավոր եկեղեցին անհայտ անձանց կողմից հարձակման է ենթարկվել:
Մի քանի ընդդիմադիր կուսակցությունների առաջնորդներ, որոնք ապրիլի 30-ին Թբիլիսի են ժամանել Ամստերդամից, որտեղ հանդիպում են ունեցել Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սահակաշվիլիի հետ, հայտարարում են, որ կարողացել են համաձայնության գալ նոր ընդդիմադիր շարժում ստեղծելու շուրջ, որը կունենա «Բաց հարթակ» անվանումը:
Համա եւ Հալեպ քաղաքների արվարձաններում տեղակայված սիրիական ռազմական օբյեկտները ենթարկվել են հրթիռային գրոհի:
Ամերիկաբնակ թուրք միլիարդատեր Ֆեթուլլահ Գյուլենի հիմնած գյուլենական համայնքի («Ֆեթուլլահական ահաբեկչական կազմարեպության»՝ FETÖ) դեմ իրականացվող հետապնդումները շարունակվում են։
Անկարայում Գերմանիայի դեսպան Մարտին Էրդմանը կանչվել է արտաքին գործերի նախարարություն։ Թուրքիայի ԱԳՆ-ն մտադիր էր իր մտահոգությունը հայտնել գերմանացի դեսպանին՝ Գերմանիայում «Ժողովրդական ինքնապաշտպանական ուժեր» (ԺԻՈՒ-YPG) քրդական խմբբավորման գործունեության առթիվ։
Ռուսաստանը ներկայիս իրադրությունում հուսով է, որ կպահպանվեն Լեռնային Ղարաբաղի հարցի կարգավորման շուրջ ձեռք բերված պայմանավորվածությունները, նաև լսելի կլինի Ղարաբաղի կարծիքը։ Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց ՌԴ Դաշնային ժողովի Պետական դումայի ԱՊՀ գործերով եվրասիական ինտեգրման ու հայրենակիցների հետ կապերի կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Կոնստանտին Զատուլինը։
Բաքվի կենտրոնում այրվում է բարձրահարկ շինություն, որը հայտնի է Trump Tower անունով:
Ֆրանսիայում գործող «Լրագրողներ առանց սահմանների» կազմակերպությունը ապրիլի 25-ին հրապարակել է մամուլի ազատության ինդեքսը:
Կիպրոսն անհանգստացած է Թուրքիայում «Աքքույու» ատոմային էլեկտրակայանի շինարարության պլաններից:
Հայաստանի ներսում տեղի ունեցող զարգացումներն անհանգստացնում են նաև Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին։ Այս օրերին նա հանդիպումներ է ունեցել Ռուսաստանի արտաքին հետախուզական ծառայության պետ Նարիշկինի և Թուրքիայի նախագահ Էրդողանի հետ։
Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովն ապրիլի 27-ին հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովի հետ:
Անկարան հույն երկու զինվորականներին ազատելու Եվրահանձնաժողովի նախագահ Ժան Կլոդ Յունկերի կոչը համարում է միջամտություն դատական գործընթացին եւ մերժում է այն:
Ռուսաստանի, Իրանի եւ Թուրքիայի արտաքին գործերի նախարարներ Սերգեյ Լավրովի, Մոհամադ Ջավադ Զարիֆի եւ Մեւլյութ Չավուշօղլուի՝ Սիրիային նվիրված եռակողմ հանդիպումն սպասվում է ապրիլի 28-ին Մոսկվայում:
Թուրքիան քննարկում է Ռուսաստանից եւս չորս-հինգ Կա-32Ա11ՎՍ նոր բազմանպատակային ուղղաթիռ գնելու հնարավորությունը:
Ադրբեջանի իշխանությունները փորձում են խստացրել հանրահավաքների, ցույցերի, փողոցներում իրականացվող երթերի անցկացման կարգի խախտումներով պայմանավորված պատժամիջոցները:
Իլհամ Ալիևը Թուրքիա կատարած այցից հետո՝ ապրիլի 26-ին մեկնել է Մեծ Բրիտանիա:
Թուրքիայի նախկին վարչապետ, «Արդարություն և զարգացում» կուսակցության (ԱԶԿ) պատգամավոր Ահմեթ Դավութօղլուրն հայտարարել է, որ առաջիկա նախագահական ընտրություններում չի առաջադրելու իր թեկնածությունը:
ՀՀ արտաքին գործերի նախարարի պաշտոնակատար Էդվարդ Նալբանդյանն ապրիլի 26-ին Մոսկվայում հանդիպում է ունեցել ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ՝ քննարկելու իրավիճակը Արցախի և Ադրբեջանի միջև շփման գծում:
ԱՄՆ միջազգային կրոնական ազատությունների հանձնաժողովը հրապարակել է 2018 թ. զեկույցը, որն արտացոլում է աշխարհի երկրներում 2017 թ. կրոնական ազատությունների իրավիճակը:
Վրաստանի նախկին վարչապետ միլիարդատեր Բիձինա Իվանիշվիլին համաձայնել է գլխավորել «Վրացական երազանք» կառավարող կուսակցությունը:
ԱՄՆ-ի կառավարությունն զբաղվում է արաբական աշխարհի «ռեսուրսները թալանելով», ուստի ամերիկացիները պետք է հեռանան տարածաշրջանից:
Ռուսաստանն սկսել է C-400 զենիթահրթիռային համակարգերի (ԶՀՀ) արտադրությունը Թուրքիայի համար:
Եվրամիությունը Սիրիայի վերականգնմանը չի օժանդակելու մինչեւ երկրում քաղաքական գործընթացի սկսվելը:
Իրանի արտաքին գործերի նախարար Ջավադ Զարիֆը Պարսից ծոցի երկրներին առաջարկել է ստեղծել անվտանգության հարցերի տարածաշրջանային համաժողով։
Սիրիայում հումանիտար իրադրությունը վատթարանում է, օգնության կարիք ունի ավելի քան 13 մլն մարդ, որոնց կեսը երեխաներ են:
Բաքվի Շեքիի շրջանի վերաքննիչ դատարանը մերժել է ադրբեջանցի լրագրող, մարդու իրավունքների պաշտպան Աֆղան Մուխտարլիի ազատ արձակման հայցը:
ՄԱԿ-ը գրեթե սպառել է ռեսուրսները Սիրիայում կարիքավորներին օգնություն ցուցաբերելու համար, ընթացիկ տարում պահանջվում է այդ նպատակով հանգանակել մոտավորապես 3,5 մլրդ դոլար:
«Էրդողանն իշխանության պահպանման իր ծրագրերն ուներ»,- այս մասին 168․am-ի հետ զրույցում ասաց թուրք քաղաքագետ Բասքըն Օրանը՝ անդրադառնալով հայ-թուրքական արձանագրություններին և հայկական պահանջատիրությանը։
The Guardian թերթը Ադրբեջանի նախագահական ընտանիքի՝ Ադրբեջանի ժողովրդից թալանած միլիարդների միջոցով Դուբայում ձեռք բերված ունեցվածքի վերաբերյալ նոր տեղեկություններ է հրապարակել:
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն ապրիլի 24-ին ոչինչ չասող և պատմական փաստերի ճշգրիտ արձանագրումից հեռու ուղերձ է հղել պոլսահայ համայնքին, որն ընթերցվել է Պոլսո Հայոց պատրիարքարանում կազմակերպված պատարագի ժամանակ: