
Ուզբեկստանի ԱԳՆ-ն Ադրբեջանին ու Հայաստանին կոչ է անում խնդիրները լուծել բանակցությունների միջոցով

Ուզբեկստանի ԱԳՆ-ն անդրադարձել է հայ-ադրբեջանական սահմանին առկա լարվածությանը՝ կողմերին կոչ անելով բանակցությունների միջոցով լուծել ստեղծված իրավիճակը:
«Ուզբեկստանում վստահ են, որ բոլոր հարցերը և խնդիրները պետք է լուծել խաղաղ բանակցությունների, ինչպես նաև ավելի վաղ ձեռք բերված համաձայնությունների, խորհրդակցությունների և միջազգային իրավունքի հիման վրա»,-այս մասին հաղորդագրություն է տարածել Ուզբեկստանի արտաքին գործերի նախարարությունը:
«Մենք մաքսիմալ զսպվածության հույս ունենք և կողմերին կոչ ենք անում դիմել քաղաքական և դիվանագիտական բանակցությունների՝ իրավիճակի կայունացման և ստեղծված իրավիճակից դուրս գալու համար»,-շեշտվում է հաղորդագրության