Տոյվո Կլաարը Ալիևի հետ հանդիպմանը մտահոգություն է հայտնել սահմանային լարվածության կապակցությամբ

Հարավային Կովկասում Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը Ադրբեջանում է: Սեպտեմբերի 14-ին ԵՄ հատուկ ներկայացուցչին Բաքվում ընդունել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը:

Ըստ հաղորդագրության՝ Տոյվո Կլաարը մտահոգություն է հայտնել սեպտեմբերի 12-13-ի գիշերը Հայաստանի և Ադրբեջանի միջպետական սահմանին բռնկված լարվածության կապակցությամբ և Ալիևի ուշադրությունն է հրավիրել առ այն, որ այդ կապակցությամբ Եվրոպական միության ղեկավարությունը հեռախոսազրույցներ է ունեցել Հայաստանի Հանրապետության վարչապետի և Ադրբեջանի Հանրապետության նախագահի հետ:

Սեպտեմբերի 13-ին Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը հայտնել էր, որ ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության բարձր հանձնակատար Ժոզեպ Բորելը խնդրել է ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարին մեկնել Բաքու և Երևան՝ սահմանային իրավիճակի հետագա էսկալացիայի կանխման ուղղությամբ աշխատելու նպատակով:

Տեսանյութեր

Լրահոս