Գեղարքունիքում թշնամին գրավել է 5 հատ Աջափնյակի շրջանի չափ տարածք

Էդգար Էլբակյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔՈՒՄ ԹՇՆԱՄԻՆ ԳՐԱՎԵԼ Է 5 ՀԱՏ ԱՋԱՓՆՅԱԿԻ ՇՐՋԱՆԻ ՉԱՓ ՏԱՐԱԾՔ

• Ախպրաձորի ուղղությամբ թշնամին ՀՀ միջազգայնորեն ճանաչված համարվող տարածքում առաջացել է շուրջ 4.5 կմ՝ հասնելով Խորափոր լեռանը (2906.5 մ) և հայտնվելով Ախպրաձոր բնակավայրից շուրջ 4.5 կմ հեռավորության վրա։

• Վերին Շորժայի ուղղությամբ թշնամին ՀՀ միջազգայնորեն ճանաչված համարվող տարածքում առաջացել է շուրջ 8 կմ՝ հասնելով Ճերմակաքար (2747.8 մ), Ուխտասար (2851 մ) և 2484 մ նիշով անանուն բարձունքներին և հայտնվելով Վերին Շորժա բնակավայրից շուրջ 700 մ հեռավորության վրա։

• Նորաբակի ուղղությամբ թշնամին ՀՀ միջազգայնորեն ճանաչված համարվող տարածքում առաջացել է շուրջ 7 կմ՝ հասնելով 2338.6 մ նիշով անանուն բարձունքին և հայտնվելով Նորաբակ բնակավայրից շուրջ 2 կմ հեռավորության վրա»։

Տեսանյութեր

Լրահոս