Հայոց ցեղասպանության 104-րդ տարելիցին հիշատակի միջոցառումներ կկազմակերպվեն նաև Թուրքիայում, մասնավորապես Ստամբուլում:
Թուրքիայի կառավարությունից մեկնաբանություն են տվել ադրբեջանական «Trend» լրատվական գործակալությանը և դարձյալ հիշեցրել արխիվները բացելու առաջարկի մասին 1915-ին տեղի ունեցածն ուսումնասիրելու նպատակով։
Իրանի խորհրդարանը ձայների մեծամասնությամբ վավերացրել է այն օրինագծի բոլոր դրույթները, որը ԱՄՆ-ի զինված ուժերի կենտրոնական հրամանատարությունը (CENTCOM) ներառում է ահաբեկչական խմբավորումների թվում:
Վրաստանի առողջապահության նախարար Դավիթ Սերգեենկոն երկրի բնակչությանը հորդորել է կարմրուկի դեմ պատվաստում ստանալ Իմունացման համաշխարհային շաբաթի շրջանակներում։
Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն մեկնաբանել ամերիկացի պաշտոնյաներից մեկի հայտարարությունն այն մասին, որ Վաշինգտոնը մայիսի 2-ից չեղարկելու է իրանական նավթ ներմուծելու Թուրքիայի ժամանակավոր արտոնությունը։
Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին դատապարտել է Պանկիսի կիրճում ոստիկանների վրա կատարված հարձակումները եւ անընդունելի է համարել բռնի գործողությունները նրանց նկատմամբ:
Ստամբուլի նորընտիր քաղաքապետ Էքրեմ Իմամօղլուն Հայ Առաքելական եկեղեցու կողմից նշվող Քրիստոսի Սուրբ Հարության՝ Զատկի տոնի առթիվ հայկական եկեղեցիներ ծաղիկներ է ուղարկել։
Վրաստանի վարչապետ Մամուկա Բախտաձեն դիմել է Պանկիսի կիրճի բնակիչներին եւ հավաստիացրել, որ ՀԷԿ-ի կառուցման կապակցությամբ նրանց կարծիքը հաշվի կառնվի։
Իրաքին առնվազն մեկ տարի հարկավոր կլինի իրանական գազը փոխարինելու համար. դրա մատակարարումների դադարեցման դեպքում երկրի էլեկտրաէներգետիկայի համակարգը կկորցնի 2800 մեգավատ հզորություն:
Ստամբուլում 4 հարկանի շենք է փլուզվել:
Մայիսի 1-3-ը Ադրբեջանում անկացվելու է «Մուստաֆա Քեմալ Աթաթուրք–2019» անունը կրող թուրք-ադրբեջանական համատեղ մարտավարական զորավարժություն:
ԱՄՆ-ն պատժամիջոցներ կկիրառի Թուրքիայի նկատմամբ, եթե Անկարան չհրաժարվի ռուսական С-400 համալիրը գնելու գործարքից:
Անցած օրվա ընթացքում ավելի քան 1,2 հազար փախստական է Սիրիա վերադարձել Հորդանանից ու Լիբանանից:
Շրի Լանկայում ահաբեկչական գործողություններից հետո կրոնական հավանական պատերազմի մասին խոսելը ՀՀ ԳԱԱ արևելագիտության ինստիտուտի տնօրեն, թուրքագետ Ռուբեն Սաֆրաստյանը վաղ է համարում: Նրա խոսքով` սա այն հարցն է, որին պետք է ավելի զգուշավոր մոտենալ:
«Վատ է, որ հատկապես այս օրերին, երբ առիթ է ընձեռում, որ Հայաստանի վարչապետը ևս մեկ անգամ Եվրոպայում խոսի Ցեղասպանության մասին, բայց չի անում»,- այս մասին 168.am-ի հետ զրույցում նշում է թուրքագետ Տիրան Լոքմագյոզյանը՝ անդրադառնալով հասարակական ու քաղաքական տարբեր շրջանակներում քննարկվող հարցին, թե ինչո՞ւ ՀՀ վարչապետը Ստրասբուրգում չխոսեց Ցեղասպանության մասին։
Թուրքիայի իշխող «Արդարություն և զարգացում կուսակցության» (ԱԶԿ-AKP) մամուլի խոսնակ Օմեր Չելիքն անդրադարձել է ընդդիմադիր կուսակցապետ Քեմալ Քըլըչդարօղլուի դեմ կատարված հարձակմանը:
Ադրբեջանում մայիսի 1-3-ը կանցկացվեն թուրք-ադրբեջանական համատեղ զորավարժություններ, որոնք կրում են «Մուսթաֆա Քեմալ Աթաթուրք -2019» անվանումը:
Ապրիլի 21-ին Թուրքիայի Անկարա նահանգի Չուբուք շրջանում հարձակում է տեղի ունեցել ընդդիմադիր քեմալական «Ժողովրդահանրապետական» կուսակցության (ԺՀԿ-CHP) նախագահ Քեմալ Քըլըչդարօղլուի դեմ։ Ընդդիմադիր կուսակցապետը մասնակցում էր մի քանի օր առաջ Թուրքիայի Հաքքարի նահանգում քուրդ զինյալների հետ բախման ժամանակ սպանված թուրք զինվորների թաղման արարողությանը։
Վրաստանի ներքին գործերի նախարարությունը հետաքննություն է սկսել ապրիլի 21-ին Պանկիսի կիրճում ոստիկանների վրա կատարված հարձակման եւ նրանց տեխինկայի վնասման փաստերով։
Թուրքիայում շարունակվում է միլիոնատերների արտագաղթը երկրից։ Ըստ «AfrAsia Bank Limited» բանկի զեկույցի՝ 2018թ․ Թուրքիայում ապրող միլիոնատերների 10%-ը լքել է երկիրը։ Թվային արտահայտմամբ 2018-ին երկից հեռացել է 4000 միլիոնատեր: Այս ցուցանիշով խնդրո առարկա ժամանակահատվածում Թուրքիան առաջ է անցել բոլոր երկրներից:
«Կարծում եմ՝ հումանիտար նախաձեռնությունների ուղղությամբ առաջընթացով կողմերը ցույց են տալիս միմյանց, որ պատրաստակամ են շարունակել կառուցողական շփումները։ Թե որքան այն կառուցողական կլինի ապագայում՝ դժվար է ասել»։
Ամերիկյան «Bloomberg» գործակալության կազմած «Թշվառության ինդեքսում» Թուրքիան 62 երկրների ցանկում 4-րդ տեղն է զբաղեցրել։ Արդեն հինգերորդ անգամ հրապարակվող այս տարեկան զեկույցում հիմք են ընդունվում ուսումնասիրվող երկրներում առկա գնաճի (ինֆլյացիա) և գործազրկության մակարդակը։
Կենդանիների պաշտպանների պատմությունները, որոնք պայքարում են Աբխազիայում շների ոչնչացման ավանդույթի դեմ և հույս ունեն հաղթահարել հասարակության անտարբերությունը:
Իսրայելի այս օրինակը մեզ համար կարող է ուսանելի լինել երկու կարևոր ոլորտում․ ա) Հայկական կողմը (ՀՀ, Արցախ) նույնպես կարող է քայլեր ձեռնարկել ոչ միայն բուն Արցախում, այլև հարակից շրջաններում ջրային ռեսուրսների կառավարումը բարելավելու, այդ ոլորտում ներդրումներ անելու ուղղությամբ, ինչը, ջրային օգուտներից բացի, կընդգծի նաև նրա շաղկապվածությունը տվյալ տարածքներին։
2019թ․ հունվարին Թուրքիայում գործազրկության մակարդակն աճել է 3․9 միավորով՝ հասնելով 14․7 տոկոսի։ Գործազուրկների թիվը մեկ տարվա ընթացքում ավելացել է 1 մլն 259․000-ով՝ կազմելով 4 մլն 668․000։
Սիրիայի Հալեպ քաղաքում վերաբացվել են ավտոմոբիլների համար կուտակիչների եւ մեքենայի յուղի գործարանները:
Թուրքիայի Ավիացիայի և տիեզերագնացության արդյունաբերական ընկերության (TUSAŞ) ռազմավարության և տեխնոլոգիաների գծով նախագահ Ֆահրէթթին Օզթուրքը խոսել է Թուրքիայի ռազմարդյունաբերական ոլորտի ներկա ու ապագա ծրագրերի մասին։
«Քանի դեռ հումանիտար պրոյեկտներն ընթացքի մեջ են, կողմերի ներկայիս դիրքորոշումների պարագայում շփման գծում իրավիճակը կլինի հանդարտ, սակայն սա ժամանակավոր երևույթ է և ցանկացած պահի կարող է դադարեցվել, սկսել առճակատման այլ ալիք ու այլ մակարդակ»»։
Թուրքիայում 15-24 տարիքային խմբին պատկանող երիտասարդների 25․5 տոկոսը ո՛չ աշխատում է, ո՛չ էլ՝ կրթություն ստանում։ Թուրքիայի վիճակագրական ընկերության (TÜİK) հրապարակած տվյալների համաձայն՝ այս երկրում 15-24 տարեկանների թիվը կազմում է 12 մլն 725․000։
«Նախարար Լավրովի հայտարարությունը մեզ մոտ մի քիչ ճիշտ չի մեկնաբանվում: Նա չի հաստատել, այլ դիվանագիտական պատասխան է տվել՝ իրականում ո՛չ հաստատել, ո՛չ հերքել է, և այդ դիվանագիտական պատասխանը յուրաքանչյուր կողմ կարող է իր օգտին մեկնաբանել»: