Ադրբեջանի կողմից սանձազերծված մարտական գործողությունների ժամանակ զոհվել է Մասիս համայնքի բնակիչ Արարատ Ծատուրյանը

Մասիսի փոխքաղաքապետ Նորայր Հակոբյանի ֆեյսբուքյան էջից տեղեկանում ենք, որ Ադրբեջանի կողմից սանձազերծված մարտական գործողությունների ժամանակ զոհվել է Մասիս համայնքի բնակիչ Արարատ Կոլյայի Ծատուրյանը։

«Ցավով տեղեկացնում ենք, որ Ադրբեջանի կողմից սանձազերծված մարտական գործողությունների ժամանակ զոհվել է Մասիս համայնքի բնակիչ Արարատ Կոլյայի Ծատուրյանը:

Մասիսի համայնքապետարանի աշխատակազմը ցավակցում է Ա. Ծատուրյանի ընտանիքին, հարազատներին՝ մաղթելով ուժ ու տոկունություն:

Ա. Ծատուրյանի հոգեհանգիստը տեղի կունենա այսօր՝ ժամը 17:00-ին, Մասիսի սբ. Գևորգ եկեղեցում»:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս   Հոկտեմբեր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930