«Ադրբեջանն այսպիսով արտահայտում է իր անբավարարվածությունը՝ 44-օրյա պատերազմի արդյունքներից». Նիկոլ Փաշինյան

Նիկոլ Փաշինյանն այսօր խորհրդարանում պարզաբանեց, թե ինչ նպատակ են հետապնդում Ադրբեջանի ագրեսիվ գործողությունները:

«Ադրբեջանն այսպիսով արտահայտում է իր անբավարարվածությունը՝ 44-օրյա պատերազմի արդյունքներից: Հասկանում եմ, որ շատ տարօրինակ բան եմ ասում, և որ հիմա շատ մանրամասներ գուցե չեմ կարող ասել, բայց ինչքան էլ մենք երջանիկ չենք 2020թ. նոյեմբերի 9-ի հայտարարությունից, բայց ակնհայտ է, որ հենց նոյեմբերի 10-ից սկսած Ադբեջանը պայքարում է եռակողմ հայտարարության դրույթները ի չիք դարձնելու համար, և պայքարում է եռակողմ հայտարարության երեք հիմնական դրույթների դեմ: Առաջին, որ կա Լեռնային Ղարաբաղ, երկրորդ, որ ԼՂ-ն ունի շփման գիծ, որի պաշտպանությունը և անվտանգությունը երաշխավորում է ՌԴ-ն, և ՌԴ-ն ԼՂ-ի և պաշտպանության գծի, այդ թվում՝ Լաչինի միջանցքի անվտանգության երաշխավորն է, և Լաչինի միջանցքը ստեղծվել է ԼՂ-ի և Հայաստանի միջև կապն ապահովելու համար: Այս երեք դրույթները ունեն անկյունաքարային նշանակություն, և փաստն այն է, որ Ադրբեջանը պայքարում է այս երեք դրույթների դեմ»:

Տեսանյութեր

Լրահոս