
Ադրբեջանի այս ռազմական հարձակումը հայկական պետական տարածքի վրա պետք է խստորեն դատապարտվի միջազգային հանրության կողմից. Ալբերտ Վեյլեր

«Հայաստանն այս դեպքում ագրեսիայի զոհ է»,- այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Գերմանիայի Բունդեսթագի Քրիստոնեադեմոկրատական կուսակցության խմբակցության պատգամավոր Ալբերտ Վեյլերը` անդրադառնալով հայ-ադրբեջանական պատերազմին:
Նա նշել է, որ Ադրբեջանը հերթական անգամ հարձակվում է քրիստոնյա Հայաստանի վրա. ուկրաինական պատերազմի ֆոնին փորձում են զավթել հարևան երկիրը։
«Ադրբեջանի այս ռազմական հարձակումը հայկական պետական տարածքի վրա պետք է խստորեն դատապարտվի միջազգային հանրության կողմից։ Հակառակ դեպքում մենք կխոցենք մեր ժողովրդավարական և մարդասիրական արժեքները և կկորցնենք վստահությունը։ Չի կարելի բռնությունը հարաբերական դարձնել. Հայաստանն այս դեպքում ագրեսիայի զոհ է։ Ես ամուր կանգնած եմ վտանգված Հայաստանի և տեղի բնակչության կողքին»,- նշել է Վեյլերը: