Ադրբեջանի զինված ուժերը հունիսի 13-ին, հերթական անգամ դիմելով ուժի կիրառման, կրակ են բացել Հայաստանի Հանրապետության Երասխ բնակավայրի մոտ տեղակայված ՀՀ ԶՈւ դիրքերի և քաղաքացիական նշանակության օբյեկտների նկատմամբ:
«Երկու կողմերն էլ (Հայաստանը և Ադրբեջանը – խմբ.) ճանաչեցին միմյանց տարածքային ամբողջականությունը կոնկրետ դրսևորումներով, և առաջին անգամ և, հավանաբար, շատ կարևոր է այն փաստը, որ Հայաստանը Ղարաբաղը ներառեց Ադրբեջանի տարածքում»,- այս մասին հունիսի 13-ին, Եվրախորհրդարանում Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի շրջափակման հետ կապված ստեղծված իրավիճակի քննարկման ժամանակ ասել է ԵՄ դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելը։
Մեծ Բրիտանիայի վարչապետ Ռիշի Սունակը շնորհակալություն է հայտնել ոստիկանությանը և արտակարգ ծառայություններին՝ իրենց արագ արձագանքման համար:
Ապրիլին, նախորդ հոսպիտալացման ժամանակ, նախկին վարչապետին բուժող բժիշկներն առաջին անգամ հայտնեցին, որ նա տառապում էր քրոնիկական լեյկեմիայով։
Իմ ենթադրությամբ ստուգում էին` հասկանալու համար, թե ինչ արձագանք ենք մենք տալիս, ԱԻՆ-ը, ոստիկանությունը ինչպես են արձագանքում, քանի հոգով են գալիս, որովհետև ժամանակին, երբ դեռ պատրաստվում էին Բերձորը փակել, նրանք սկզբում փորձի համար ինչ-որ ժամանակով փակեցին այն ու հետո՝ արդեն ավելի հիմնավոր իրենց գործն արեցին»:
Վրաստանի ազգային վիճակագրական ծառայության նախնական գնահատականով, 2023 թվականի առաջին եռամսյակում Վրաստանում կատարված օտարերկրյա ուղղակի ներդրումների ծավալը կազմել է 496,6 մլն դոլար, ինչը 13,7 տոկոսով պակաս է 2022 թվականի նույն ժամանակահատվածի տվյալներից:
Երկու կողմերն էլ (Հայաստանը և Ադրբեջանը – խմբ.) ճանաչեցին միմյանց տարածքային ամբողջականությունը կոնկրետ դրսևորումներով, և առաջին անգամ և, հավանաբար, շատ կարևոր է այն փաստը, որ Հայաստանը Ղարաբաղը ներառեց Ադրբեջանի տարածքում։ Այս մասին այսօր՝ հունիսի 13-ին, Եվրախորհրդարանում Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի շրջափակման հետ կապված ստեղծված իրավիճակի քննարկման ժամանակ ասել է ԵՄ դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելը։
Իսպանիայի Տերուել քաղաքում այսօր 5-հարկանի շենք է փլվել: Այս մասին Twitter-ում հաղորդել է արտակարգ օգնության տարածաշրջանային ծառայությունը։
Վրաստանի կառավարությունը նախատեսում է Վրաստանի քաղաքացիության մասին օրգանական օրենքում փոփոխություններ կատարել: Հարցն օրեր առաջ քննարկվել է կառավարության նիստում, օրենսդրական փոփոխության նախագիծը, սակայն դեռ խոհրդրարան չի ներկայացվել:
Միացյալ Նահանգները որոշում է կայացրել Ուկրաինային տրամադրել 325 մլն դոլարի զենքի և ռազմական տեխնիկայի նոր փաթեթ: Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հայտարարությունը:
«Ալեն Սիմոնյանը մի սահմանադրական մարմնի՝ ԱԺ-ի ղեկավար է, որտեղ խախտված են ԱԺ կանոնակարգ-սահմանադրական օրենքի պահանջները, և ընդդիմադիր պատգամավորները չունեն իրենց օրենքով սահմանված քվոտաներն ԱԺ փոխնախագահի, հանձնաժողովների նախագահների և հանձնաժողովի նախագահի տեղակալների պաշտոններում: ԱԺ խորհուրդը, որը ղեկավարում է Ալեն Սիմոնյանը, չունի ընդդիմադիր պատգամավորներ: Ալեն Սիմոնյանի ղեկավարած մարմնում օրենքներն ու որոշումներն ընդունվում են մեկ՝ իշխող խմբակցության պատգամավորների […]
«Կարծում եմ՝ սա այդ մոտեցումն է, որը նաև կիսում է Ֆիդանը, այսինքն՝ պետք է ավելի մեծ ճնշում գործադրել Հայաստանի վրա և Հայաստանից ստանալ իրենց անհրաժեշտը։ Հիմա Թուրքիան Ադրբեջանից ավելի է պահանջելու կոշտացնել դիրքորոշումը Հայաստանի նկատմամբ՝ որպես արդյունք այն հաղթանակի, որն Ադրբեջանը տարել է Թուրքիայի օգնությամբ»։
«Պրեսսինգ» հաղորդաշարում Սաթիկ Սեյրանյանի հյուրը պատմական գիտությունների թեկնածու, թյուրքագետ Վարուժան Գեղամյանն է:
Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ վկայակոչելով համաշխարհային կազմակերպության գլխավոր քարտուղարի պաշտոնական ներկայացուցիչ Ստեֆան Դյուժարիկի հայտարարությունը:
Հայաստանը և Ադրբեջանը համաձայնություն են հայտնել Մարդու իրավունքների եվրոպական դատարանում մասնակցելու հրապարակային լսումների: Բաց քննարկումը տեղի կունենա 2021-ի փետրվարի 1-ին ներկայացված «Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի» առաջին միջպետական գանգատի շրջանակում:
Հունիսի 13-ին Ադրբեջանի զինված ուժերը, հերթական անգամ դիմելով ուժի կիրառման, կրակ են բացել Հայաստանի Հանրապետության Երասխ բնակավայրի մոտ տեղակայված ՀՀ ԶՈւ դիրքերի և քաղաքացիական նշանակության օբյեկտների նկատմամբ: Այս մասին հայտնել է ՀՀ արտաքին գործերի նախարարությունը։
2020 թ. հունիսի 11-ին Միացյալ Նահանգների այն ժամանակվա նախագահ Դոնալդ Թրամփը ևս մեկ տարով երկարացրեց պատժամիջոցների գործողությունը Բելառուսի մի շարք պաշտոնյաների նկատմամբ։
Թուրքիան հունիսի 13-ին գլխավոր հյուպատոսություն է բացել Չենդու քաղաքում (Սիչուան նահանգի վարչական կենտրոն, ՉԺՀ հարավ-արևմուտք): Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով Չինաստանի արտաքին քաղաքական գերատեսչության հայտարարությունը:
Բեռլուսկոնին անշարժ գույք ունի նաև արտերկրում:
ԱՄՆ-ի նախկին նախագահ Դոնալդ Թրամփը ֆորմալ կերպով կձերբակալվի, նախքան այդ նրան մեղադրանք կառաջադրվի գաղտնի փաստաթղթերի հետ ոչ պատշաճ վարվելու գործով: Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով CNN հեռուստաալիքը։
Վրաստանում 639,7 հազար ավտոմեքենաներից միայն 239,1 հազարն է արտադրվել մինչև 20 տարի առաջ: Ընդ որում, այդ մեքենաների 44,8%-ն ավելի քան 15 տարվա հնություն ունեն:
ԵՄ առաքելությունը Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հաստատման պրոցեսի մի մասն է, բայց այն չի կարող ամբողջությամբ փոխարինել գործընթացին. միակ լուծումը դիվանագիտական տիրույթում է։ Հակամարտող կողմերը ցանկություն են հայտնել շարունակելու բանակցություններն, ու հաջորդ հանդիպումը կայանալու է Բրյուսելում, որի հետ ԵՄ-ն մեծ հույսեր է կապում։
Երեկ 168.am-ը գրել էր, որ 44-օրյա պատերազմի ժամանակ մոտ 1 ամիս ՊԲ հրամանատար եղած Ջալալ Հարությունյանի նկատմամբ հարուցված հանրային քրեական հետապնդումը կասեցնելու դատավարական որոշում է կայացվել, վարույթի համակողմանիությունն ապահովելու նպատակով նշանակվել է հանձնաժողովային ռազմագիտական փորձաքննություն:
Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունն այն մասին, թե իբր վերը նշված ուղղությամբ ժամը 17:40-ին ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, չի համապատասխանում իրականությանը:
Ղրղզստանի և Տաջիկստանի միջև պետական սահմանի երկարությունը մոտ 980 կմ է։
Բորելը շեշտել է, որ դիտորդական առաքելությունն ակտիվ է միայն Հայաստանի պետական սահմանին, իսկ Ադրբեջանը թույլ չի տալիս նմանատիպ առաքելություն տեղակայել իր սահմանի երկայնքով։
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիբ Էրդողանի վերընտրությունից և երդմնակալության հանդիսավոր արարողությունից հետո առաջին օտարերկրյա «կանգառը», ավանդույթի համաձայն, Հյուսիսային Կիպրոսն էր, որը ճանաչում է միայն Թուրքիան, ապա՝ Ադրբեջանը։
Արցախի Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի կողմից հավաքագրված տվյալների համաձայն` անցակետի տեղադրման պահից ի վեր արձանագրվել է նմանատիպ առնվազն երեք դեպք՝ խոչընդոտվել է երկու կանանց և մեկ երեխայի մուտքը: Արձանագրված բոլոր դեպքերում քաղաքացիները թեև ունեցել են ՀՀ հաշվառում, այնուամենայնիվ, մշտապես բնակվել են Արցախի Հանրապետությունում, ընդ որում, նրանց ընտանիքները ևս բնակվում են Արցախում:
Հարցուպատասխանի ժամանակ Եվրախորհրդարանի պատգամավորը Ֆրանսուա Քսավիե Բելավին խստորեն քննադատել է Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի շրջափակումը, որը Լեռնային Ղարաբաղում հանգեցրել է հումանիտար ճգնաժամի:
«Եթե Ալիևն ասում է, որ միջազգային իրավունքը չի աշխատում, ապա դրանով իսկ ընդունում է, որ ինչ պայմանագիր կամ թուղթ էլ ստորագրվի, նրանք դա կարող են ցանկացած պահի խախտել, ինչպես եղավ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության դեպքում»։