Բաժիններ՝

Միլիարդատեր Ուորեն Բաֆեթը մինչև տարեվերջ կհեռանա Berkshire Hathaway-ի գլխավոր տնօրենի պաշտոնից

Ամերիկացի գործարար Ուորեն Բաֆեթը կհեռանա Berkshire Hathaway ֆինանսական հոլդինգի գլխավոր տնօրենի պաշտոնից մինչև այս տարվա վերջ։ Բաժնետերերի տարեկան ժողովում նա ասել է, որ կխնդրի տնօրենների խորհրդին տարեվերջին իր իրավահաջորդ նշանակել Գրեգ Աբելին, գրում է The Washington Post-ը։

Ելույթի ժամանակ 94-ամյա Բաֆեթն ասել է, որ կարծում է, որ ժամանակն է փոխել Berkshire Hathaway-ում ղեկավարությունը: Գործարարն ընդգծել է, որ իր համար կարևոր է հիմա արտահայտել իր մտքերը ընկերության ապագայի մասին, որպեսզի բարձրագույն ղեկավարությունը հասկանա, որ դրանք իր առաջարկներն են։

Բաֆեթը նշել է, որ նույնիսկ այն բանից հետո, երբ նա հեռանա գլխավոր տնօրենի պաշտոնից, լինելու Գրեգ Աբելի կողքին, սակայն, այնուամենայնիվ, վերջնական խոսքն Աբելինն է լինելու: Ուորեն Բաֆեթը ներկայումս ծառայում է որպես Berkshire Hathaway-ի գործադիր տնօրեն և տնօրենների խորհրդի նախագահ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս