
ՉԺՀ նախագահը Ռուսաստանի նախագահի հրավերով պաշտոնական այցով կժամանի Մոսկվա

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հրավերով Չինաստանի Ժողովրդական Հանրապետության Նախագահ Սի Ծինփինը մայիսի 7-10-ը պաշտոնական այցով կայցելի Ռուսաստանի Դաշնություն և կմասնակցի Հայրենական մեծ պատերազմում Հաղթանակի 80-րդ տարեդարձին նվիրված հանդիսավոր միջոցառումներին, հայտնում է Կրեմլի մամուլի ծառայությունը։
«Բանակցությունների ընթացքում կքննարկվեն համապարփակ գործընկերության և ռազմավարական փոխգործակցության հարաբերությունների հետագա զարգացման հիմնական հարցերը, ինչպես նաև միջազգային և տարածաշրջանային օրակարգի արդիական խնդիրները։
Նախատեսվում է մի ամբողջ շարք երկկողմ միջկառավարական և միջգերատեսչական փաստաթղթերի ստորագրում», – նշվում է հաղորդագրության մեջ։