Բաժիններ՝

Պակիստանը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստ է պահանջել՝ Հնդկաստանի հետ լարվածության աճի պատճառով

Պակիստանը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստ է խնդրել՝ Հնդկաստանի հետ լարվածության աճի պատճառով:

Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը՝ Անվտանգության խորհրդի դիվանագիտական ​​աղբյուրին հղում անելով։

«Պակիստանը խնդրում է Անվտանգության խորհրդի նիստ անցկացնել, ամսաթիվը դեռ որոշված ​​չէ», – ասել է գործակալության աղբյուրը՝ պատասխանելով հակամարտության սրման պայմաններում Իսլամաբադի հետագա գործողությունների մասին հարցին։

Հիշեցնենք, որ Հնդկաստանի և Պակիստանի միջև լարվածությունը սրվել է ապրիլի 22-ին Ջամու և Քաշմիր շրջանի Պահալգամի քաղաքի մոտ տեղի ունեցած ահաբեկչությունից հետո: Մի քանի զինված անձինք կրակ են բացել զբոսաշրջիկների վրա, ովքեր ձիավարությամբ էին զբաղված Բայսարան հովտում, որը հայտնի զբոսաշրջային վայր է: Հարձակման պատասխանատվությունը ստանձնել է «Դիմադրության ճակատ» կոչվող խմբավորումը: Հարձակման հետևանքով զոհվել է Հնդկաստանի 25 և Նեպալի 1 քաղաքացի:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս