Բաժիններ՝

Իրանի արտգործնախարարը կայցելի Պակիստան և Հնդկաստան՝ վերջիններիս միջև լարվածության ֆոնին

Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին երկուշաբթի օրը՝ մայիսի 5-ին, կմեկնի Պակիստան, որից հետո նաև Հնդկաստան:

Ինչպես փոխանցում է Mehr-ը, այս մասին  հայտնել Է Իրանի արտաքին քաղաքական գերատեսչության ներկայացուցիչը:

Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Էսմայիլ Բաղայիի խոսքով ՝ Արաղչիի նախատեսված այցը հարևան երկրների հետ կանոնավոր խորհրդակցությունների մաս է կազմում:

Խոսնակը հայտնել է, որ այցի ընթացքում արտգործնախարարը կհանդիպի Պակիստանի բարձրաստիճան պաշտոնյաների հետ՝ քննարկելու համար երկկողմ հարաբերությունները, ինչպես նաև տարածաշրջանային և միջազգային վերջին զարգացումները:

Բաղային  հավելել է, որ Աբբաս Արաղչին  պաշտոնական այցով Հնդկաստան կայցելի  հաջորդ շաբաթվա վերջին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս