
Մոսկվայի օդանավակայանում ադրբեջանցի պատգամավոր է բերման ենթարկվել, նրա մուտքը ՌԴ արգելվել է

Մոսկվայի օդանավակայանում Ադրբեջանի Միլի մեջլիսի պատգամավոր է բերման ենթարկվել, նրա մուտքը ՌԴ արգելվել է, հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները:
Ամենայն հավանականությամբ, ռուսական կողմը պատգամավոր Ազեր Բադամովին «սև ցուցակում» է ներառել Պետդումայի պատգամավոր Նիկոլայ Վալուևի մասին վիրավորական հայտարարությունների համար։
Բադամովը, որը ռուսական կողմի հրավերով պաշտոնական պատվիրակության կազմում պետք է մեկներ Աստրախան, բերման է ենթարկվել Մոսկվայի օդանավակայանում: Նրան թույլ չեն տվել մեկնել Աստրախան։ Ներկայում նա վերադառնում է Բաքու: