Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը հայտարարություն է տարածել Լաչինի միջանցքի ամբողջական փակման կապակցությամբ։ «Հունիսի 15-ին ադրբեջանական կողմը, Հակարիի կամրջի վրա դիտավորյալ կերպով դիմելով սադրանքի, երկու ուղղություններով ամբողջովին արգելափակել է հումանիտար բոլոր ուղևորափոխադրումները և բեռնափոխադրումները Լաչինի միջանցքով։ Ադրբեջանի գործողությունների արդյունքում խափանվել է բուժառուների նախատեսված բժշկական տարհանումն Արցախից Հայաստան և չեղարկվել ուղևորների՝ անհետաձգելի հումանիտար անհրաժեշտությունից ելնող տեղափոխումը […]
Ռուս ռազմական վերլուծաբան Ալեքսանդր Խրամչիխինը մեզ հետ զրույցում, մեկնաբանելով ստեղծված իրավիճակը և դրա պատճառները, ասաց, որ հիմնական կողմերը՝ Երևանն ու Բաքուն, ներկայում գործում են առավելապես արևմտյան սցենարով, իսկ Ղարաբաղը, որը գտնվում է ռուս խաղաղապահների պաշտպանության ներքո, առավելապես ռուսական ազդեցության գոտում է, և քանի դեռ այնտեղ են ռուս խաղաղապահները, իրավիճակը կլինի այսպիսին։ Ըստ նրա, բնականաբար, դա ձեռնտու չէ առնվազն ոչ Բաքվին, ոչ Արևմուտքին, և այս հարցը պարզապես բանակցություններով կարգավորելը, ամենայն հավանականությամբ, չափազանց բարդ է թվում։
Համաշխարհային բանկը (ՀԲ) տեղեկագիր է հրապարակել, որտեղ նշվում է, որ տրամադրվող վարկը կաջակցի վերականգնվող էներգիայի աղբյուրների օգտագործման համար անհրաժեշտ կապիտալ ներդրումներին։
Ռուս քաղաքական վերլուծաբան Ստանիսլավ Տարասովը մեզ հետ զրույցում ասաց, որ Հայաստանի հարցում Թուրքիան անցնում է «кнут и пряник»-ի քաղաքականությանը։ Ըստ նրա, առաջինը, թերևս, մեծամասնության դեպքում կկիրառվի, քանի որ հասարակության և քաղաքական շրջանակների կողմից հայ-թուրքական հարաբերությունների ներկայիս բովանդակությանը դիմադրությունը մեծ է, իսկ երկրորդ մասով կփորձեն ավելի մեղմ վերաբերվել Փաշինյանի իշխանությանը, այլապես հայ-թուրքական հարաբերություններում ներկայիս տրամադրությունների պայմաններում ոչինչ չի ստացվի։
Միացյալ Նահանգները հետևողականորեն պնդում է, որ տարածաշրջանում խաղաղությունը պետք է ներառի Լեռնային Ղարաբաղի ժողովրդի իրավունքների և անվտանգության պաշտպանությունը, «Ազատությանը» փոխանցել են Հայաստանում ԱՄՆ դեսպանատնից։
ԵՄ-ի դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելը կոչ է արել շարունակել աջակցությունը սիրիացի ժողովրդին, որը, նրա խոսքով, տառապում է Սիրիայում տասնամյա զինված հակամարտությունից ու տնտեսական կոլապսից: Նա նաև հաստատել է 2023 և 2024 թթ.-ի ֆինանսական օգնության հատկացման պլանները: Այդ մասին տեղեկանում ենք «Интерфакс» գործակալությունից:
Ամեն ինչ սկսվեց էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանի մի քանի օր առաջ արած ֆեյսբուքյան գրառումից։
ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ Մհեր Մարգարյանը ելույթ է ունեցել հունիսի 14-ին կայացած ՄԱԿ Գլխավոր ասամբլեայի լիագումար հանդիպմանը, որը տեղի է ունեցել «Խաղաղության մշակույթը» օրակարգի կետի ներքո։
Սանկտ Պետերբուրգում տեղի է ունեցել Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի գլխավոր դատախազների եռակողմ հանդիպումը։
Ադրբեջանական ագրեսիայի համար պատասխանատու են միջազգային բոլոր խոշոր կենտրոնները։ ՌԴ-ն հանդես է գալիս կոչերով, ԱՄՆ-ը իր խոր մտահոգությունն է ամեն անգամ հայտնում սահմանային այս կամ այն իրավիճակի առիթով, բայց ամենավերջին օրինակն ու ամենազավեշտալի հայտարարությունը ԵՄ արտաքին քաղաքականության պատասխանատու Բորելինն էր, ով ասաց, թե ԵՄ-ն անում է առավելագույնը, ինչ կարող է։
Ամերիկայի Միացյալ Նահանգները կողջունի ցանկացած երկխոսություն, որը կնպաստի Լեռնային Ղարաբաղի ժողովրդի իրավունքների և անվտանգության պաշտպանությանը։
Ընկերությունը հայտնում է, որ համակարգը կառուցվել է՝ որպես «բեկումնային պաշտպանական պատասխան գերձայնային հրթիռների աճող սպառնալիքին»:
Հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանն իր թվիթերյան էջում հրապարակել է Ադրբեջանի զինված ուժերի իրականացրած սադրանքի տեսանյութը։
Փակելով Արցախի ժողովրդի համար կենսական նշանակությունը ունեցող միջանցքը՝ Ադրբեջանը ոչ միայն կոպտորեն խախտում է իր միջազգային պարտավորությունները, այլև վերահաստատում է Արցախի բնիկ հայ ժողովրդի բնաջնջման իր իրական մտադրությունները: Այս մասին հայտարարություն է տարածել Արցախի մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը:
Ադրբեջանական տելեգրամյան ալիքներն ապատեղեկատվություն են տարածում այն մասին, թե իբր սահմանագոտու հարավարևելյան հատվածում ծանր մարտեր են ընթանում:
-ի տվյալներով՝ հարուցվել է քրեական գործ Ռուսաստանի Դաշնության Քրեական օրենսգրքի 238-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցագործության հատկանիշներով (անվտանգության
Ճապոնական պարեկային նավերը տարածաշրջանում գտնվող նավերին կոչ են արել ռազմամթերքի բեկորների հայտնաբերման դեպքում չմոտենալ դրանց և անմիջապես կապ հաստատել իշխանությունների հետ։
Իսկ 1992-2015 թթ.-ին Գլենդա Ջեքսոնը եղել է Միացյալ Թագավորության Համայնքների պալատի անդամ Լեյբորիստական կուսակցությունից:
Վրաստանի իշխանությունների դիրքորոշումն այն է, որ Սաակաշվիլին բանտից ազատվելու նպատակով ձևացնում է, թե իր առողջական վիճակը ծանր է։
168.am-ի հետ զրույցում ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի նախկին պետ, նախկին գլխավոր ռազմական տեսուչ, գեներալ-գնդապետ Մովսես Հակոբյանն ասաց, որ մեծ տեղեկատվության չի տիրապետում, հետևաբար՝ չի կարող ասել, թե ինչ նպատակ է հետապնդում Ադրբեջանն այս փուլում։
Ըստ հրապարակման՝ քարերը սկսել են թափվել Շվեյցարիայի և Ավստրիայի սահմանին գտնվող Ալպերի Սիլվրետա լեռնաշղթայի՝ գրեթե 3400 մ բարձրություն ունեցող Ֆլաչթորն լեռան գագաթից:
Կախովկայի ջրամբարը ջուր էր ապահովում նաև Զապորոժիեի ատոմակայանի հովացման ավազանի համար:
Հունիսի 15-ին՝ ժամը 15:10-ին, Ադրբեջանի ԶՈՒ-ն Կապանի հատվածում տեղակայված հայկական դիրքի վրա կիրառել է դրոն-ԱԹՍ: Այս մասին հայտնում են ՀՀ ՊՆ-ից։
Հայաստանը պետք է թղթի վրա ամրագրի այն, ինչը հայտարարել է պաշտոնապես: Նման հայտարարություն է արել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը: «Հայաստանի հետ խաղաղության պայմանագրի ստորագրման համար կան հեռանկարներ: Դրա համար Հայաստանը պետք է ցուցաբերի քաղաքական կամք»,- ասել է Ալիևը՝ Բաքվում Պակիստանի վարչապետ Շահբազ Շարիֆովի հետ հանդիպումից հետո:
Հանդիպումը կայացել է Բրյուսելում ՆԱՏՕ-ի պաշտպանության նախարարների հանդիպման շրջանակներում։
Ըստ Լեհաստանի նախագահի գրասենյակի հաղորդագրության՝ Դուդան նախագահական պալատում կհանդիպի Կոմորյան Կղզիների Միության, Զամբիայի և Հարավաֆրիկյան Հանրապետության նախագահների հետ։
Դանիան իրականացնում է Ուկրաինայի զինված ուժերի համար օդաչուների պատրաստման համակարգում:
168.am-ի հետ զրույցում Տեղ համայնքի ավագանու «Ապրելու երկիր» խմբակցության ղեկավար, Արավուսի նախկին գյուղապետ Արգամ Հովսեփյանն ասաց, որ այս պահին կրակոցները դադարել են, իրավիճակը նորմալ է։
Հանդիպումներին հաջորդել է կողմերի ճապազրույցը:
Օմանի ԱԳ նախարարի խոսքով՝ Իրանը նաև լրջորեն է տրամադրված միջուկային պրոբլեմատիկայի շուրջ ԱՄՆ-ի հետ համաձայնության հասնելու գործում։