
Իսրայելի ՊԲ-ն Գազայում ընդլայնված գործողության նախաշեմին լայնամասշտաբ զորակոչ է իրականացնում. ԶԼՄ

Իսրայելի պաշտպանության բանակը պահեստազորայիններին տասնյակ հազարավոր ծանուցումներ է ուղարկել Գազայում ընդլայնված գործողության նախաշեմին։
Տասնյակ հազարավոր իսրայելացի պահեստազորայիններ կանչվել են Իսրայելի Պաշտպանության բանակ՝ Գազայի հատվածում հարձակման վերսկսման նախապատրաստման կապակցությամբ:
Այս մասին հայտնում է իսրայելական Ynet պորտալը՝ հղում անելով ռազմական պաշտոնյաների:
Ըստ աղբյուրի՝ շաբաթ երեկոյան զինվորականները սկսել են տասնյակ հազարավոր պահեստազորայինների շտապ զորակոչ ՝ պատրաստվելով առաջիկա օրերին ընդլայնել իրենց ցամաքային գործողությունը Գազայում:
Ավելի վաղ հայտնի է դարձել, որ Իսրայելը հավանություն է տվել Գազայում գործողության ընդլայնման ծրագրերին: Երկրի պաշտոնյաները հայտարարում են, որ քանի դեռ ՀԱՄԱՍ-ը չի ազատել պատանդներին, Իսրայելը կխորացնի ռազմական գործողությունները Գազայում:
Հայտնի դարձել նաև, որ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն հետաձգել է նախատեսված այցն Ադրբեջան: