270 մլն եվրո՝ ԵՄ-ից, 65 մլն դոլար՝ ԱՄՆ-ից Երևանին՝ 4 տարում. Բրյուսելյան եռակողմ հանդիպումից հետո հանրային տարբեր շրջանակներ հիմնականում հենց այս թվերով էին չափում այդ հանդիպման ՕԳԳ-ն: Իսկ իրականում ի՞նչ տվեց այս հանդիպումը Հայաստանին ու ինչո՞ւ էր հանդիպման մյուս կողմերին պետք հենց այս փուլում հանդիպել Հայաստանը ներկայացնող Նիկոլ Փաշինյանի հետ՝ 168.am-ն այս ու այլ հարցերի պատասխանները լսել է «Այլընտրանքային նախագծեր» խմբի համահիմնադիր, վերլուծաբան Վահե Հովհաննիսյանից:
Իռլանդիայի խորհրդարանը Սայմոն Հարիսին նշանակել է երկրի հաջորդ վարչապետ։ 37 տարեկան Հարիսն Իռլանդիայի պատմության ընթացքում ամենաերիտասարդ ղեկավարն է։ Այս մասին հաղորդում է BBC-ն։
ՀՀ սահմանից որևիցե մաս քննարկման ենթակա չէ: Այդ մասին հայտարարեց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը խորհրդարանական հայտարարությունների ժամին։
Իսրայելի արտաքին գործերի նախարար Իսրայել Կացը հայտարարել է, որ իր երկիրը պատասխան սահմանափակումներ կմտցնի Թուրքիայից ներմուծվող ապրանքների նկատմամբ: Այս մասին հաղորդում է Haaretz հրատարակությունը։
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն անդրադարձել է Պաղեստինի Գազայի հատված իրենց ուղարկած հումանիտար օգնությանը, ինչպես նաև Պաղեստինի հարցում Անկարայի որդեգրած դիրքորոշմանը:
Շվեդիայի խորհրդարանի պատգամավոր Էրիկ Հելսբորնը կոչ է անում աշխարհին շարունակել հետևել Հարավային Կովկասում զարգացող իրադարձություններին և աջակցելով Հայաստանին՝ վստահ լինել, որ ոչ ոք չի հանդուրժի ու թույլ չի տա Ադրբեջանին սրել իրավիճակը տարածաշրջանում։ Այս մասին շվեդ պատգամավորը գրառում է կատարել ֆեյբուքյան իր էջում։
Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը՝ փոխանցելով Բելառուսի ԱԳՆ-ից ստացված տեղեկությունը։
Տավուշում՝ Ոսկեպարի և Բաղանիսի հատվածում թշնամուն դիմակայելու մեր խնդիրը մեկ դարից ավելի պատմություն ունի։ Այս մասին տելեգրամյան իր ալիքում գրում է իրանագետ Վարդան Ոսկանյանը։
Քեմերոնը նախկինում քննադատել է Դոնալդ Թրամփին իր վարած քաղաքականության համար։
Մտահոգությամբ հետեում ենք Հին Երուսաղեմի հայկական թաղամասում Իսրայելի ոստիկանության կողմից Երուսաղեմի հայ համայնքի և պատրիարքության իրավունքների ոտնահարման քայլերին։
Քննարկվել են Հայաստան-Գերմանիա համագործակցությանը, ՀՀ-ԵՄ հարաբերությունների հետագա զարգացմանը վերաբերող հարցեր:
Եթե Ադրբեջանը հարձակվի, դրա հրահրողը Հայաստանի Հանրապետության այսօրվա քաղաքական մեծամասնությունն է։ Սահմանազատման թեմայով փակ նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում այս հայտարարությունն արեց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը։
Թուրքիայի և Ադրբեջանի նախագահները հեռախոսազրույց են ունեցել։ Ադրբեջանական կողմի հաղորդագրության համաձայն՝ Ռեջեփ Էրդողանը շնորհավորել է Իլհամ Ալիևին Ռամադանի տոնի առթիվ և բարգավաճում մաղթել ադրբեջանցի ժողովրդին։
Եթե նրանք հետ չքաշվեն Լիտանի գետից այն կողմ, ինչպես նախատեսված է ՄԱԿ-ի թիվ 1701 բանաձևով, ապա մենք ստիպված կլինենք պատերազմ սկսել նաև Բեյրութի հետ։
Ապրիլի 9-ին Ստամբուլի ֆոնդային բորսայի ամենաբարձր միավորներ ունեցող 100 բաժնետոմսի (BİST 100) ինդեքսն աճ է գրանցել:
Համաձայնագիրն ստորագրած երկրները տեղեկատվություն կփոխանակեն՝ Ռուսաստանի կողմից հնարավոր հարձակումները կանխելու նպատակով։
Զրույցի սկզբում Չինաստանի ղեկավարը Ռուսաստանի նախարարին խնդրել է «ողջույնի անկեղծ խոսք փոխանցել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին»։
ԱՄՆ-ն պետք է զերծ մնա Հարավային Կովկասում հետագա միջամտությունից, եթե իսկապես ցանկանում է օգնել Հայաստանին երջանիկ ապագա ապահովելու հարցում: The American Conservative ամսագրի սյունակում նման կարծիք է հայտնել պաշտոնաթող դիվանագետ, Ռուսաստանի և ԱՄՆ-ի երկկողմ համագործակցության զարգացման հարցերով նախագահական հանձնաժողովի ամերիկյան մասի նախկին խորհրդական Ջեյմս Կարդենը։
Ապրիլի 8-ին լրագրողների հետ ճեպազրույցում ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը Տավուշից սահմանազատման և սահմանագծման գործընթացը սկսելու հեղինակ էր հռչակել ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբին:
Երկու հրամանագրերն էլ ուժի մեջ են մտնում ստորագրման օրվանից՝ ապրիլի 9-ից։
Ղրղզստանում այդ երկրի արտաքին գործերի նախարար Ժեենբեկ Կուլուբաևի հետ հանդիպմանը Բայրամովը խոսել է հետհակամարտային շրջանում տարածաշրջանում առկա իրավիճակի, խաղաղության հաստատմանն ուղղված ջանքերի, ինչպես նաև տարածաշրջանային խաղաղության համար վտանգ ներկայացնող մարտահրավերների մասին։
«Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունը, թե իբր ապրիլի 9-ին՝ ժամը 10։40-ին, ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել սահմանագոտու արևելյան հատվածում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, չի համապատասխանում իրականությանը»,- ասված է հաղորդագրության մեջ։
Կուրգանի մարզում կանխարգելիչ նպատակներով շարունակվում է բնակչության տարհանումը։ Առավոտվա դրությամբ մարզում տարհանվել էր շուրջ 690 մարդ:
Իսրայելի պատասխան ռազմական գործողությունների ընթացքում Գազայի հատվածում զոհերի թիվն, ըստ տեղի իշխանությունների, գերազանցել է 33 200-ը։
Արձագանքման փաթեթի շրջանակներում Եվրոպայի խորհուրդը նախաձեռնել է չորս նոր ծրագիր և լրացուցիչ բաղադրիչներ է ներառել երկու ընթացիկ ծրագրում:
Գրառմանը կից դեսպանը Thales ընկերության կողմից ֆրանսիական ռադարների արտադրության մասին Politico պարբերականի հոդվածն է հրապարակել, որտեղ նշվում է, որ ընկերությունը 2008 թվականից ի վեր 200 GM ռադար է վաճառել աշխարհի 32 երկրների, 40-ը միայն 2023 թվականին:
Իշխող ուժի մեկ այլ պատգամավոր Հիքմեթ Բաբաօղլուն էլ նշել էր, որ Վարդանյանը «ռևանշիստ է» ու «քրեական հեղինակություն»։ Պատգամավորի խոսքով՝ որոշ դեպքերում Խաղաղության Նոբելյան մրցանակը ծառայում է քաղաքական նպատակների համար։
Եգիպտոսի նախագահ Աբդել Ֆաթթահ աս Սիսիի, Հորդանանի թագավոր Աբդալլահ Երկրորդի և Ֆրանսիայի ղեկավար Էմանուել Մակրոնի համատեղ հայտարարության մեջ նշվում է, որ այդ քայլն սպառնում է տարածաշրջանային իրավիճակի սրմամբ։
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը կրակի հետ է խաղում՝ քննարկումներ սկսելով Ուկրաինա զորամիավորումներ ուղարկելու հնարավորության շուրջ: Այս մասին ՏԱՍՍ-ին տված հարցազրույցում հայտարարել է ՌԴ ԱԳՆ ԱՊՀ երկրների երկրորդ դեպարտամենտի ղեկավար Ալեքսեյ Պոլիշչուկը։
Արտակարգ իրավիճակների նախարարությունն ու տեղական գործադիր մարմինները պոմպահանել են ավելի քան 8 մլն խմ. մ հալված ջուր: