Վիլնյուսում հուլիսին կայանալիք գագաթնաժողովում առայժմ չկան Հյուսիսատլանտյան դաշինքին Շվեդիայի անդամակցության երաշխիքներ, սակայն ՆԱՏՕ-ն ակտիվորեն աշխատում է այդ ուղղությամբ:
«Սա շոկային ինֆորմացիա էր, ԱՄՆ-ը այն պետք է մեկնաբանի»,- այս մասին քիչ առաջ լրագրողների հետ զրույցում ասաց ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ անդրադառնալով ԶԼՄ-ներում տարածված լուրերին։
Ռուսաստանի և Ուկրաինայի միջև պատերազմում Ճապոնիայի իշխանությունները աջակցել են Արևմուտքին, միացել հակառուսական պատժամիջոցներին և բացահայտորեն անցել Կիևի կողմը, սակայն ռազմական օգնության հարցում նրանք ստիպված են այլ ուղիներ փնտրել։
Կասեցվել է նաև հումանիտար բեռնափոխադրման նպատակով Գորիս մեկնող ռուս խաղաղապահների բեռնատարների շարժը:
Հայաստանի տարածքի վրա հարձակումներով Ադրբեջանը Կովկասում հետագա ապակայունացման վտանգ է ստեղծում:
Հունաստանի իշխանություններն այս նավաբեկությունն անվանել են երկրի պատմության ամենամեծ ողբերգություններից մեկը և զոհերի հիշատակին եռօրյա սուգ են հայտարարել:
Հակարիի կամրջի մոտ ադրբեջանական սադրանքը՝ նշանակում է, խորացնում են Արցախի շրջափակումը. Օհանյան
«Այդ ո՞ր երկրներն են պարտավորվել պաշտպանել Հայաստանի տարածքն Ադրբեջանի ոտնձգություններից, այն դեպքում, որ հենց Հայաստանի ղեկավարությունն է հայտարարում, որ Հայաստանը «կադաստրի թուղթ» չունեցող ինչ-որ «գոյացություն է», պարզ է, որ ոչ մի երկիր, ըստ Նիկոլ Փաշինյանի՝ «կադաստրի թուղթ» չունեցող երկրի համար որևէ բան չի անելու»։
«Ակնհայտ է, որ այդ «միջանցքն», ըստ էության, խաթարելու է հայ-իրանական սահմանը, որն ունի հազարամյակների պատմություն և ըստ էության մեր տարածաշրջանի ամենահին սահմանն է, որը երբևէ գոյություն է ունեցել երկու պետությունների միջև»։
Իրանի նախագահ Էբրահիմ Ռայիսին երեկ երեկոյան պաշտոնական այցով ժամանել է Կուբա:
Ջո Բայդենի վարչակազմի ներկայացուցիչների` Լեռնային Ղարաբաղին ուղղված սպառնալիքների մասին հաղորդագրությունները հարցեր են առաջացնում ԱՄՆ միջնորդների ադեկվատության վերաբերյալ:
ՌԻԱ Նովոստիին հայտնել է Վաշինգտոնում դիվանագիտական աղբյուրը։
«Կովկասի ժառանգության մշտադիտարկում» (“Caucasus Heritage Watch”) կայքը հրապարակել է տիեզերական լուսանկարներ, որտեղ երևում է, որ ադրբեջանցիները ավերել են Հալիվորի կամուրջը։
BRICS-ի կազմի մեջ են մտնում Բրազիլիան, Ռուսաստանը, Հնդկաստանը, Չինաստանը և Հարավաֆրիկյան Հանրապետությունը:
ՌԴ արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ պատասխանելով Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելության երեք օպերատիվ կենտրոնների բացման մասին հարցին, ասել է, թե ակնհայտ է, որ Հայաստանում ԵՄ «դիտորդական» բազաների թվի ավելացումը կապ չունի Բաքվի և Երևանի հարաբերություններում կայունության ու խաղաղության հաստատման խնդրի հետ։
Սահմանային Արաքս գետը գտնվում է 6 կմ հեռավրության վրա։ Վնասակար ազդեցությունը բացառվում է՝ հաշվի առնելով, որ արտադրական գործընթցները չեն նախատեսում որևէ վնասակար արտանետում ջրային ավազան։
Եվրոպական միության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը նախօրեին հայտարարել է, թե Լաչինի միջանցքի հետ կապված ԵՄ դիտորդական առաքելության ներկայացուցիչներն իրավասություններ ու լիազորություններ չունեն: Ենթադրենք… Բայց շատ հետաքրքիր է, իսկ Սոթքի՞, Տեղի՞, Երասխի հետ կապվա՞ծ էլ որևէ լիազորություն կամ հանձնառություն չունեն:
Ադրբեջանը ՀՀ-ին ստիպում է սահմանազատում, բայց ինքը ոչ մի երկրի հետ չի արել դա։ 2021 թվականի մայիսի 12-ից, երբ ադրբեջանական զինված ուժերի զինծառայողները ապօրինի ներխուժեցին Հայաստանի ինքնիշխան տարածք, Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ սահմանազատման եւ սահմանագծման գործընթացի հարցը առաջին պլան մղվեց:
Հունիսի 15-ին՝ ժամը 08:40-ի սահմաններում, Ադրբեջանի սահմանապահ ծառայության մի խումբ զինծառայողներ Հակարիի կամրջի ուղղությամբ առաջխաղացման փորձ են կատարել՝ ՀՀ տարածքում դրոշ տեղադրելու նպատակով:
Ներկայում Վրաստանում կառուցվում է ևս մեկ ճանապարհ՝ Քվեշեթի-Կոբի՝ Կոբի-Գուդաուրի հատվածի շրջանցիկ ճանապարհ:
Հունիսի 14-ին Ադրբեջանը կրակ էր բացել Երասխում օտարերկրյա ներդրումների միջոցով կառուցվող մետալուրգիական գործարանի ուղղությամբ, ինչի հետևանքով վիրավորում է ստացել օտարերկրյա 2 քաղաքացի:
Շահվերդյանը նշել է, որ թեև Հայաստանի իշխանությունները միշտ ասում են․ «Մենք դեմ ենք Զանգեզուրի միջանցքին», սակայն փաստերը ցույց են տալիս, որ «քայլ առ քայլ մոտենում ենք այդ միջանցքին, ինչը վնասում է Իրանի Իսլամական Հանրապետությանը, քանի որ սահմանափակում է մեր ներկայությունը Հարավային Կովկասում և վնասում է Հարավ-Հյուսիս միջանցքին».
Միջադեպը տեղի է ունեցել հունիսի 12-ին՝ գիշերվա ժամը 3-ին: Նշվում է, որ բնակիչները և ոստիկանությունը Նիգեր գետում դեռ որոնում են տասնյակ մարդկանց, որոնք գտնվում էին գերբեռնված նավի տախտակամածին
Եվրոպական էներգակիրների շուկայում գազի բորսայական գներն արագացրել են աճի տեմպերը՝ հասնելով 16 տոկոսի և գերազանցել են 400 դոլարը հազար խորանարդ մետրի դիմաց: Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով Լոնդոնի ICE բորսայի սակարկությունների վիճակագրական տվյալները:
Վրաստանում ներդրումային առաջատար բանկի՝ Galt & Taggart-ի փոխանցմամբ՝ Վրաստանում մարդատար ավտոմեքենաների տարիքը եվրոպական երկրների շարքում ամենաբարձրերից է։
Ինչպես հայտնում է Թուրքիայի միգրացիոն ծառայությունը, 2022 թվականի ընթացքում արտերկրից Թուրքիա է տեղափոխվել դոլարային հարյուրավոր միլիոնատեր։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։
Մարզի ղեկավարի խոսքով՝ շտապօգնության առաջին կանչն ստացվել է հունիսի 13-ի առավոտյան, ավելի ուշ օրվա ընթացքում ստացվել է մեկ տասնյակից ավելի կանչ։ Բուժօգնության դիմողների մի մասն ամբուլատոր բուժում է ստանում:
ԱՄՆ պետքարտուղարությունն իր մտահոգությունն է հայտնել Հայաստան-Ադրբեջան սահմանին հրադադարի խախտման կապակցությամբ:
Այս հայտարարությունը փաստում է, որ Սյունիքի ագրեսիան կանխող թիվ մեկ գործոնը տարածաշրջանում Իրանն է»։
Երասխը դիտարկվում է որպես «Հյուսիս-Հարավ» միջազգային տրանսպորտային միջանցքի առանցքային կետերից մեկը, ինչի մասին 2021 թ. մայիսին խոսել է նաև Երևանում գտնվող Իրանի արտգործնախարար Զարիֆը: Մասնավորապես, նա ընդգծել էր տարածաշրջանում նոր տրանսպորտային ճարտարապետության ձևավորման անհրաժեշտությունը՝ դրա հիմքում դնելով Իրան-Նախիջևան-Հայաստան-Վրաստան (Թեհրան-Ջուլֆա-Երասխ-Երևան-Թբիլիսի) երկաթուղու նախագիծը: