Բաժիններ՝

Իսրայելը փորձում է ներսիրիական հակամարտություն հրահրել. Էրդողան

Իսրայելը դժգոհ է Սիրիայում իրավիճակի կարգավորումից և փորձում է այնտեղ ներքին հակամարտություն հրահրել։ Այս մասին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է լրագրողների հետ զրույցում։

«Խաղաղության և հանգստության մթնոլորտը վերջին բանն են, որ Իսրայելը ցանկանում է: Նա մտահոգված է Սիրիայում երկար տարիներ շարունակվող քաղաքացիական պատերազմի ավարտով, այն փաստով, որ սիրիացի ժողովուրդն ինքն է որոշում իր ապագան և այն, որ երկրում ձևավորվում են միասնություն և ամբողջականություն:

Այդ իսկ պատճառով նա փորձում է նոր կոնֆլիկտային իրավիճակ ստեղծել՝ հրահրելով Սիրիայում որոշ խմբերի։ Իսրայելը, որը չի վարանում խաթարել իրավիճակը տարածաշրջանում, նաև շատ մտահոգված է տարածաշրջանում Թուրքիայի ազդեցության և նրա ձեռք բերած հաջողություններով»,- ասել է Էրդողանը:

Նա հավելել է, որ «բոլորը պետք է ձգտեն նոր Սիրիա կառուցել՝ հիմնված միասնության ու տարածքային ամբողջականության վրա»։

«Իսրայելական սադրանքները խոստանում են միայն արյուն, արցունքներ և մահ: Այսօրվա Սիրիան բարեկեցիկ ապագայի բանաձև է: Ինչպես մենք միշտ հայտարարել ենք, մենք թույլ չենք տա, որ մեր հարևան Սիրիան ներքաշվի նոր հակամարտության մեջ», – ասել է Թուրքիայի ղեկավարը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ   Հունիս »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031