Եթե չլիներ Հայաստանի և ամբողջ հայ ազգի օժանդակությունը, մենք չէինք կարող հասնել այդպիսի արդյունքների. Սերժ Սարգսյան

ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը հանդիպել է Հայկական համալսարանի դասախոսների և ունկնդիրների հետ, պատասխանել նրանց հուզող հարցերին:

-Պարոն նախագահ, ինչպիսի՞ ռազմավարական մոտեցումներ էին կիրառվում Արցախյան առաջին հաղթական պատերազմի տարիներին պետական կառույցների ձևավորման և կայացման գործընթացում` հաշվի առնելով պատերազմի հարուցած դժվարությունները:

–  Գիտեք, ես այն ժամանակ ամբողջովին, ամբողջովին թաղված էի ինքնապաշտպանությունը կազմակերպելու գործերի մեջ: Եվ ռազմավարական ես մի որոշում ունեի, մի ցանկությունը ունեի` ձևավորել ինքնապաշտպանության ուժեր, այնուհետև այդ ուժերը վերափոխել բանակի և պաշտպանել Լեռնային Ղարաբաղի տարածքային ամբողջականությունը: Ես չեմ ասում, որ դա ես միայնակ եմ արել, բայց մեզ դա հաջողվել է անել: Այնուհետև, արդեն 1993 թվականի ամռանը ես նշանակվել եմ Հայաստանի պաշտպանության նախարար, և շարունակել եմ այդ գործը: Բայց բնական է, որ առանց, միգուցե նաև ճիշտ չի ասել, բայց առանց քաղաքացիական ինստիտուտների գրեթե անհնար կլիներ այդ գործը կատարել: Թեև, եթե մտովի տեղափոխվենք այն ժամանակները, ապա շատ քիչ մարդկանց կգտնեիք, ես նկատի ունեմ հիմնական տղամարդկանց, ովքեր քաղաքացիական հագուստով էին` անկախ նրանից, որ համակարգում էին աշխատում, ինչ էին անում: Ամբողջովին, ողջ բնակչությունն իրեն նվիրել էր հակառակարդից կամ թշնամուց պաշտպանելու գործին:

Բայց, բնականաբար, զուգահեռաբար նաև ձևավորվում էին քաղաքացիական կառույցներ, որովհետև ոչ միայն բանակը, այլ նաև բնակչությունը պետք է ապրեր, պետք է սնվեր, երեխաներ պետք է ծնվեին, մարդկանց առողջությունը պետք է պահպանվեր կամ վերակագնվեր, բնականաբար, առանց տնտեսության հնարավոր չէր լինի ոչինչ անել:

Կարդացեք նաև

Իհարկե, Հայաստանը մեզ ամբողջովին աջակցում էր: Ոչ միայն աջակցում էր, այլև, ինչ ասեմ, եթե չլիներ Հայաստանի և ամբողջ հայ ազգի օժանդակությունը, մենք չէինք կարող հասնել այդպիսի արդյունքների: Ես սա ձևի համար չեմ ասում. սա իրականություն է:

Մենք չէինք կարող ունենալ այդքան սպառազինություն, մենք չէինք կարող հոգալ ամենօրյա հոգսերը, մենք չէինք կարող հասնել այդպիսի արդյունքների: Եթե կլսեք, որ ուրիշներն այլ բան են ասում, չհավատաք: Ինչ տեղի է ունեցել Լեռնային Ղարաբաղում, տեղի է ունեցել շնորհիվ հավաքական հայ ժողովրդի: Սա միանշանակ է:

Տեսանյութեր

Լրահոս