
Օզգուր Օզելի վրա հարձակված տղամարդը դատապարտվել էր երկու ցմահ ազատազրկման՝ իր երեխաներին սպանելու համար

Ստամբուլի դատախազությունն անհապաղ դատական հետաքննություն է սկսել Ժողովրդահանրապետական կուսակցության (ԺՀԿ) նախագահ Օզգյուր Օզելի դեմ իրականացված ֆիզիկական հարձակման կապակցությամբ, և այդ հարձակումն իրականացրած կասկածյալը կալանավորվել է, X սոցիալական ցանցում հայտնել է Թուրքիայի արդարադատության նախարար Յըլմազ Թունչը։
Ըստ Թունչի, պարզվել է, որ վերոնշյալ անձը 2004 թվականին Իսքենդերունի քրեական դատարանի կողմից դատապարտվել է երկու ցմահ ազատազրկման և մեկ այլ ժամկետով ազատազրկման՝ իր երկու երեխաների դիտավորյալ սպանության և երկու այլ անձանց դիտավորությամբ մարմնական վնասվածքներ պատճառելու համար։
Թուրք նախարարը հավելել է, որ կասկածյալը պայմանական վաղաժամկետ ազատ է արձակվել 2020 թվականին՝ ուղղիչ հիմնարկում 16 տարի պատիժը կրելուց հետո՝ իշխանությունների կողմից իրականացված «բարեփոխումների» արդյունքում։
«Այսպիսով, հանրության որոշակի շրջանակների կողմից տարածվող պնդումները, թե «նա ցմահ ազատազրկման է դատապարտվել և ազատ է արձակվել», չեն համապատասխանում իրականությանը և բխում են իրավական նորմերի ու քրեական պատիժների կատարման ընթացակարգերի վերաբերյալ գիտելիքների պակասից», – հայտարարել է Թունչը։