
Ռուս սահմանապահների դեմ արշավն ինչի՞ համար է… Որ ի վերջո Թուրքիան հանի Ալեքսանդրապոլի պայմանագիրը ու ասի՝ դե եկեք, սահման գծենք. Էդգար Ղազարյան
«Հայաստանում, բացի ռուսական 102-րդ ռազմաբազայից, 2-րդ ռազմական ներկայությունը ևս կա՝ ռուսական ФСБ-ի սահմանապահ ուժերը։ Ռուսական ռազմական ներկայությունը Հայաստանում կարգավորվում է պայմանագրերով։ Եթե չեղարկվում են այդ պայմանագրերը, վերանում է հայ-թուրքական սահմանը՝ դրանից բխող խիստ վտանգավոր հետևանքներով»,- «Դասեր» հաղորդաշարում ասաց հասարակական-քաղաքական գործիչ, Լեհաստանում Հայաստանի նախկին դեսպան Էդգար Ղազարյանը:
Վերջինս նկատեց՝ ռուս սահմանապահների դեմ արշավները Հայաստանում կոնկրետ նպատակ ունեն:
«Հանեցին ռուս սահմանապահներին «Զվարթնոց» օդանավակայանի տարածքից, Մեղրիից կհանեն առաջիկայում: Հետո կանցնեն հայ-թուրքական սահմանային ուղեկալից հանելուն: Դրանից հետո ռուսական սահմանապահ ծառայության վերաբերյալ պայմանագիրը կչեղարկվի, ինչից հետո թուրքերն անմիջապես կհանեն Ալեքսանդրապոլի պայմանագիրը, մեր երկրի անունն էլ որոշել են արդեն՝ Արևմտյան Ադրբեջան»,- ասաց Էդգար Ղազարյանը:
Մանրամասները՝ տեսանյութում: