Պիստորիուսը նաև նշել է, որ Գերմանիան երկրորդ տեղում է Ուկրաինային մատակարարվող օգնության ծավալով, սակայն ռազմական արդյունաբերությունը չի կարող մատակարարումներ ապահովել անհրաժեշտ ժամկետներում։
Մարիա Զախարովայի ասուլիսը՝ ՈՒՂԻՂ
Սենատորը նաև հիշեցրել է Բաքվի կողմից Լեռնային Ղարաբաղի շրջափակման, այնուհետև սեպտեմբերի 19-ի հարձակման, հայերի սպանությունների և բնակչության բռնի տեղահանության մասին։
ՀՀ ԱԱԾ-ն հաղորդագրություն է տարածել՝ տեղեկացնելով. «Ադրբեջանի փորձագիտական շրջանակներում որպես ռազմական փորձագետ և հայագետ ներկայացող, հայտնի և «լուրջ մասնագետ» Թելման Գասիմովի՝ ս.թ. դեկտեմբերի 5-ին տարածած տեսագրության վերաբերյալ ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը հայտնում է, որ Թելման Գասիմովը նշված տեսագրությունը ստացել է դեռևս 2017թ. նոյեմբերին երկքաղաքացի «Ա. Ք.»-ից, ով տեսագրել է շենքը, որտեղ «ծնվել և մեծացել է» Թ.Գասիմովը և ուղարկել նրան:
Իլհամ Ալիևը «Ղարաբաղ. վերադարձ տուն 30 տարի անց. ձեռքբերումներ և դժվարություններ» միջոցառման շրջանակում անդրադարձել է ապօրինաբար ձերբակալված և Բաքու տեղափոխված արցախցի նախկին ղեկավարներին:
Մինչ հայերը զբաղված են Արցախի կորստով և փորձում են հաղթահարել դրա ողբերգական հետևանքները, Ադրբեջանը բազմացնում է իր պահանջները՝ մեկնարկելով քարոզարշավ՝ պնդելով, որ Հայաստանի Հանրապետության ողջ տարածքը իբրև թե «Արևմտյան Ադրբեջան» է:
«Ղարաբաղ. վերադարձ տուն 30 տարի անց. ձեռքբերումներ և դժվարություններ» համաժողովի իր ելույթում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն անդրադարձել է ԼՂ հայ բնակչության հարցին։
Բաքվի հետ համագործակցության դադարեցումը հակասում է Վաշինգտոնի շահերին և տարածաշրջանում խաղաղությանը։ Այս մասին ճեպազրույցի ժամանակ ասել է ԱՄՆ պետդեպարտամենտի պաշտոնական ներկայացուցիչ Մեթյու Միլլերը։
«Մենք հիմա կարիք ունենք ուղիղ, հաստատված երաշխիքների, որ ռևանշիզմ չի լինի։ Մենք երաշխիքների կարիք ունենք, որ նոր պատերազմ չի լինի, որ Հայաստանը ամբողջությամբ ընդունում է գործող իրավիճակը։ Նրանք պետք է մոռանան Ղարաբաղի մասին և կառուցողական լինեն սահմանազատման և սահմանագծման հարցերում»։
«Մենք հիմա կարիք ունենք ուղիղ, հաստատված երաշխիքների, որ ռևանշիզմ չի լինի։ Մենք երաշխիքների կարիք ունենք, որ նոր պատերազմ չի լինի, որ Հայաստանը ամբողջությամբ ընդունում է գործող իրավիճակը։ Նրանք պետք է մոռանան Ղարաբաղի մասին և կառուցողական լինեն սահմանազատման և սահմանագծման հարցերում։ Խաղաղության պայմանագիրը մոտ 6-7 էջանոց, մոտ 20 հոդվածով փաստաթուղթ է»։
Իսրայելի պաշտպանության բանակը ռմբակոծել է Գազայի հատվածի հարավում գտնվող գլխավոր քաղաքը՝ հայտարարելով, որ Գազայում ցամաքային ներխուժում սկսելուց ի վեր ամենակատաղի մարտերն է մղել։ Միևնույն ժամանակ ԱՄՆ-ն կրկին կոչ է արել նվազեցնել խաղաղ բնակչության շրջանում զոհերի թիվը։
ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպայի և Եվրասիայի հարցերով օգնական Ջեյմս Օ’Բրայենը դեկտեմբերի 6-8-ը կլինի Ադրբեջանում և Ռումինիայում։ Բաքվում պաշտոնյան կքննարկի Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղությունը։
Ադրբեջանի և Իրանի արտգործնախարարներ Ջեյհուն Բայրամովը և Հոսեյն Ամիր Աբդոլլահյանը Մոսկվայում կայացած հանդիպմանը մտքեր են փոխանակել երկկողմ օրակարգի հարցերի և տարածաշրջանային գործընթացների շուրջ
Վրաստանի նախկին նախագահ Միխայիլ Սաակաշվիլին Ֆեյսբուքի իր էջում գրել է:
Ադրբեջանական Palladium ընկերությունը արկեր է արտադրում Ուկրաինայի զինված ուժերի համար. պատմությունը հայտնի դարձավ ուկրաինացի բլոգեր Ռոման Բոչկալայի անզգույշ հրապարակումից հետո։
Իսրայելի ազգային անվտանգության խորհուրդը հրապարակել է քարտեզ, որտեղ գույներով առանձնացված են այն երկրները, որոնք ճամփորդելու համար վտանգավոր են։ Այդ ցանկում ներառված է 80 երկիր, այդ թվում Արևմտյան Եվրոպայի երկրներ։
Վենեսուելայի բոլիվարական կառավարության և Ֆրանսիայի համատեղ գործողության ընթացքում կալանվել է 3 500 կիլոգրամ կոկաին տեղափոխող նավ:
Փաշինյանին չի հուզում, որ այդ նախագծի իրագործման համար բացակայում են անհրաժեշտ նվազագույն պայմանները՝ տարածաշրջանային խաղացողների շահերի համընկնումը, այդ ծրագրի միջոցով ռեգիոնալ ու աշխարհաքաղաքական շահերի հավասարակշռման հնարավորությունները, պահանջվող հսկայական ֆինանսական ներդրումների աղբյուրները և այլն։
Ըստ քննիչների՝ 22-ամյա և 30-ամյա տղամարդիկ և նրանց 34-ամյա գործատուն դավադրություն են կազմել և բեմականացրել իրենց տեղափոխած բեռի հափշտակումը, որպեսզի տիրանան թանկարժեք սմարթֆոններին։
Հայաստանի երեք կառույց լռել է այդ խնդրի մասին, որն արձանագրել է տալիս, որ հայաստանյան կառույցներն այս հարցում էլ չեն տարբերվում Բաքվի կառույցներից։
Ռուս ռազմաքաղաքական վերլուծաբան Պավել Ֆելգենգաուերը 168.am-ի հետ զրույցում ասաց, որ որքան էլ ցավալի է, որ շարունակվում են հայ-ադրբեջանական սահմանին նման միջադեպերը, դրանք բնական են, քանի որ, չնայած մեծ ու փոքր ռեգիոնալ ցնցումներին՝ այս հակամարտության շուրջ, կողմերը չեն կարողանում բանակցել և լուծել բոլոր հարցերը։
Եվրամիությունը մտադիր է Հայաստանի զինված ուժերին աջակցություն տրամադրելու վերաբերյալ կոնկրետ առաջարկներ մշակել: Այդ նպատակով Բրյուսելն առաջիկայում տեխնիկական առաքելություն կուղարկի Երևան՝ այսօր հայտարարել է Հայաստանում Եվրամիության պատվիրակության ղեկավար, դեսպան Վասիլիս Մարագոսը, գրում է «1lurer.am»-ը։
Գերմանիայում ցուրտ եղանակի զոհ է դարձել երեք մարդ: Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը` վկայակոչելով եվրոպական լրատվամիջոցները:
ՄԱԿ-ը հայտարարել է, որ Գազայում ոչ մի տեղ անվտանգ չէ։ Գազայի առողջապահության նախարարությունը հայտնել է, որ այդ շրջանում զոհերի թիվը գերազանցել է 15500-ը:
«Հայկական պատմական հետքը Արցախի բռնազավթված տարածքներում ոչնչացնելու համար Ադրբեջանը 2023 թվականի հոկտեմբերի 5-ից մինչև նոյեմբերի 3-ն ընկած ժամանակահատվածում հատուկ տեխնիկայի գործադրմամբ Շուշիում ոչնչացրել է երկու պատմական գերեզմանոցներ։ Այս մասին գրում է Արցախի մշակութային ժառանգության մշտադիտարկում իրականացնող monumentwatch.org կայքը:
Իրանի նախագահ Էբրահիմ Ռայիսին դեկտեմբերի 7-ին կայցելի Մոսկվա: Այցը տեղի կունենա ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հրավերով: Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը` վկայակոչելով Tasnim գործակալությունը:
«Ադրբեջանն օկուպացրել է Սև լճի տարածքը, գրավել Շորժայի մեծ մասը, Ջերմուկում է առաջ եկել, ինչպես նաև Գեղարքունիքի մարզում և այլ տարածքներում։ Եթե ընդունենք, որ Ադրբեջանն այդ տեղում կանգնած սկսի Հայաստանի հետ սահմանագծում և սահմանազատում անել, դա նշանակում է, որ Հայաստանն ընդունում է, որ օկուպացված տարածքն Ադրբեջանինն է։ Քանի դեռ Ադրբեջանի ղեկավար Ալիևը չի հայտարարել, որ դուրս է գալիս Հայաստանի այն տարածքներից, որոնք օկուպացրել է 2021 թվականից հետո, Հայաստանի իշխանությունն իրավունք չունի սահմանագծման և սահմանազատման աշխատանքներ կատարելուն համաձայնություն տալ»,- ասաց Ռուբեն Գալչյանը։
Նրա խոսքով ՝ Եվրահանձնաժողովը նաև լրացուցիչ 30 մլն եվրո կհատկացնի ԵՄ անդամ երկրների խոցելի շրջաններում անվտանգության ամրապնդման համար:
Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի Արևելագիտության ինստիտուտի տնօրեն, արևելեագետ Վիտալի Նաումկինն անդրադարձել է իսրայելական բանակի հարձակումներին Գազայի վրա և այդ հարցում Թուրքիայի, Ռուսաստանի և Արևմուտքի մոտեցումներին։
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը դեկտեմբերի 6-ին աշխատանքային այց կկատարի Արաբական Միացյալ Էմիրություններ և Սաուդյան Արաբիա, որը կտևի ոչ ավելի, քան մեկ օր: