Իսրայելի ազգային անվտանգության խորհուրդը հրապարակել է քարտեզ, որտեղ գույներով առանձնացված են այն երկրները, որոնք ճամփորդելու համար վտանգավոր են։ Այդ ցանկում ներառված է 80 երկիր այդ թվում Արևմտյան Եվրոպայի երկրներ։
Հոդվածի համաձայն՝ ուկրաինական պատերազմի հետևանքով, նոր գրավիչ շուկա է ստեղծվել զենք արտադրող երկրների համար։ Այդ համատեքստում մատնանշվել է Թուրքիան։
ԱՄՆ Պետդեպարտամենտի խոսնակ Մեթյու Միլլերը, պարզաբանելով ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Ջեյմս Օ’Բրայենի այցը Բաքու, որի մեկնարկը նախանշված է դեկտեմբերի 6-ին, հայտարարել է, որ պաշտոնյան կհանդիպի Ադրբեջանի պաշտոնյաների հետ՝ երկկողմ հարաբերությունների ամրապնդման, Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղությանն աջակցելու օրակարգով։
Ճապոնիան ավելի վաղ նշել էր, որ Ուկրաինային տրամադրել է ավելի քան 7,6 մլրդ դոլար գումարի հումանիտար, պարենային, ֆինանսական և այլ տեսակի օգնություն:
Նիստի մասնակիցները համաձայնել են, որ նախագիծը խոստումնալից է, և պայմանավորվել են մոտ ապագայում սկսել բանակցությունները պրոֆիլային գերատեսչությունների և ընկերությունների ղեկավարների մակարդակով:
15 անդամներից բաղկացած Անվտանգության խորհրդին իր նամակում Գուտերեշը գրել է․ «Միջազգային հանրությունը պատասխանատվություն ունի՝ օգտագործել իր ողջ ազդեցությունը՝ կանխելու հետագա էսկալացումը և վերջ դնելու այս ճգնաժամին»։
ԵՄ-Չինաստան գագաթնաժողովին նաև ներկա են եղել Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը և ԵՄ արտաքին քաղաքական ծառայության ղեկավար Ժոզեպ Բորելը։ ԵՄ ներկայացուցիչների ելույթների տեսագրությունը ֆոն դեր Լայենը հրապարակել է X սոցիալական ցանցի իր էջում:
2007թ․-ին Ֆուձիմորիին 6 տարվա ազատազրկման էին դատապարտել անօրինական խուզարկություններ պատվիրելու համար։ Այնուհետև 2009 թ․-ին նրան մեղավոր են ճանաչել մարդու իրավունքների խախտումների համար՝ դատապարտելով 25 տարվա ազատազրկման։
Օ’Բրայենը Բաքու էր մեկնել դեկտեմբերի 6-ին։
Չորս ամիս առաջ Ջերմուկի դիրքերից Ադրբեջանի կողմից գերեվարված Գագիկ Ոսկանյանին ընդհուպ ցմահ ազատազրկում է սպառնում․ Բաքուն նրան մի շարք հանցանքներ է վերագրում՝ ահաբեկչությունից մինչև ապօրինի սահմանահատում։
«Նախ և առաջ այդ լուրը հայտնողներին կասեմ, որ Թուրքիային երևի լավ չեն ճանաչում։ Թուրքերին չեն ճանաչում։ Մեզ չեն ճանաչում։ Եթե նրանք նման սխալ թույլ տան, պետք է իմանան, որ դրա համար շատ ու շատ ծանր գին են վճարելու»։
Կրեմլը հաղորդել է, որ դեկտեմբերի 7-ին Մոսկվայում բանակցություններ կկայանան Պուտինի և Ռայիսիի միջև։ Կողմերը կքննարկեն երկկողմ տնտեսական համագործակցությունը, ինչպես նաև տարածաշրջանային ու միջազգային խնդիրներ։
Օպերատիվ ծառայություններից ՏԱՍՍ-ին հաղորդել են, որ դպրոցի մետաղորսիչ շրջանակը չի աշխատել, այդ պատճառով էլ 14-ամյա աղջիկը «կարողացել է որսորդական զենք բերել դպրոց, ինչպես նաև մի մեծ դանակ՝ թաքցված կոշիկի մեջ»։
«Եվրախորհրդարանի որոշ անդամներ իրենց մոլագարների պես են պահում։ Դա մարդկանց մի անպատասխանատու խումբ է։ Նրանցից ոմանք իրենց մոլագարի պես են պահում, քանի որ նրանց հակաադրբեջանական տրամադրություններն ու արտահայտությունները դուրս են մարդու նորմալ հոգեբանական վիճակի շրջանակներից։
Այսօր կայացած նիստում Դաշնային խորհուրդը բանաձև է ընդունել, որով հստակեցվում է, որ նախագահական ընտրությունները Ռուսաստանում կանցկացվեն մարտի 17-ին․
Ադրբեջանում արտահերթ նախագահական ընտրություններ տեղի կունենան: Դրանք, ինչպես հայտնում են տեղի լրատվամիջոցները, կկայանան 2024 թվականի փետրվարի 7-ին:
Ալեն Սիմոնյանը կարծում է, որ վճարումների դիմաց Ռուսաստանի կողմից Հայաստանին դեռևս սպառազինություն չմատակարարելու խնդիրը հնարավոր է լուծել գործընկերային մթնոլորտում։ Նրա խոսքով՝ ռուսական կողմը շանս ունի՝ ցույց տալու, որ շարունակում է հավատարիմ մնալ իր հայտարարած սկզբունքներին ու ստորագրած փաստաթղթերին: Այս մասին նա հայտարարել է ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում՝ անդրադառնալով հարցին, թե հնարավո՞ր է արդյոք, որ վճարված […]
«Կարծում եմ՝ Ադրբեջանը փորձում է օրակարգ մտցնել հարցեր, որոնք արհեստականորեն միգուցե կդժվարացնեն պայմանագրի կնքումը»,- այս մասին խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը՝ անդրադառնալով Ալիևի հայտարարությանը, որ եթե Հայաստանն օրակարգ է բերում արցախահայության հարցը, պետք է նաև անդրադարձ կատարի «Հայաստանից արտաքսված ադրբեջանցիների վերադարձի հարցին»։
Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը պարզաբանել է, որ դա թելադրված է եղել անվտանգության նկատառումներով։
110 միլիարդ դոլարի փաթեթն ընդգրկում էր 61 միլիարդ դոլարի օգնություն Ուկրաինային, ինչպես նաև ֆինանսական միջոցների հատկացում Իսրայելին և օգնություն Գազային։
Դեպքը տեղի է ունեցել դեկտեմբերի 6-ին, տեղի ժամանակով 23։45-ին։ Իշխանություններին հայտնի է կասկածյալի անունը, սակայն այն չի հրապարակվում, մինչև նրա հարազատները չտեղեկացվեն։ Միևնույն ժամանակ իրավապահներից մեկը CNN-ին հայտնել է, որ կասկածյալը 67-ամյա դասախոս է, որի առնչությունը Լաս Վեգասի Նևադայի համալսարանի հետ առայժմ հայտնի չէ։
Երկրաշարժը զգացվել է Տավուշի մարզի Նոյեմբերյան, Իջևան, Դիլիջան և Բերդ քաղաքներում, ինչպես նաև Աչաջուր գյուղում՝ 3 բալ ուժգնությամբ։
Իրանի հեռահաղորդակցության նախարար Իսա Զարեպուրը հայտնել է, որ ապարատ է դուրս բերել տիեզերական ուղեծիր, որի մեջ կենդանիներ կան։ Այդ քայլով Թեհրանը պատրաստվում է առաջիկա տարիներին մարդ ուղարկել տիեզերք։
TIME ամսագիրը ներկայացրել է «Տարվա մարդ-2023» կոչման հավակնորդների ցուցակը, որն այս տարի բաղկացած է 9 հնարավոր թեկնածուներից:
Եվրոպայի Copernicus կլիմայի փոփոխության ծառայությունն արձանագրել է ամենատաք նոյեմբերը, երբ մոլորակի ջերմաստիճանը եղել է մինչարդյունաբերական ժամանակաշրջանի մակարդակից միջինը 1.46 աստիճանով բարձր՝ ըստ Ցելսիուսի սանդղակի։
Ղրղզստանի նախագահ Սադիր Ժապարովն արգելել է պաշտոնյաներին ծննդյան օրվա կապակցությամբ նվերներ մատուցել իրեն։ Ինչպես հայտնում է ՏԱՍՍ–ը, այդ մասին ասել է նախարարական կաբինետի փոխնախագահ Էդիլ Բայսալովը։
«80 դեպքերի պարագայում մենք ունենք հստակ ապացույցներ, որ նրանք ողջ գերեվարվել են: Պարզապես այս 80-ը 55-ից տարբերվում է նրանով, որ 55-ի գերեվարման փաստն Ադրբեջանն ընդունում է, ընդունում է նրանց ողջ լինելն ու իրենց հսկողության տակ գտնվելը: Իսկ 80-ի պարագայում Ադրբեջանը հերքում է իր մասնակցությամբ գերեվարման փաստը»,- ասաց Սիրանուշ Սահակյանը:
Չինաստանը Ուկրաինայում հակամարտող բոլոր կողմերին կոչ է անում իրատեսական դիրքորոշում ընդունել և ակտիվացնել ջանքերը խաղաղության հասնելու համար։
ԱՄՆ պետքարտուղարի՝ Եվրոպայի և Եվրասիայի հարցերով օգնական Ջեյմս Օ՛Բրայենը դեկտեմբերի 6-ին Բաքվում հանդիպել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ։
«Պրեսսինգ» հաղորդաշարում Սաթիկ Սեյրանյանի հյուրը «ՀայաՔվե» նախաձեռնության համակարգող Ավետիք Չալաբյանն է։