Բաժիններ՝

Նեթանյահուն ՄԱԿ-ից պահանջել է դադարեցնել իր կառավարությանը Գազայի հումանիտար իրավիճակի համար մեղադրելը

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն կիրակի օրը կոչ է արել ՄԱԿ-ին դադարեցնել իր կառավարությանը Գազայի հումանիտար իրավիճակի համար մեղադրելը, այն բանից հետո, երբ զինվորականները բացել են անվտանգ երթուղիներ, հայտնում է AFP-ն։

«Անվտանգ երթուղիներ կան։ Դրանք միշտ եղել են, բայց այսօր սա պաշտոնական է։ Այլևս ոչ մի արդարացում չի լինի», – հայտարարել է Իսրայելի ղեկավարը ավիաբազա կատարած այցի ժամանակ։

Հիշեցնենք, որ Իսրայելի կառավարությանը Գազայում զանգվածային սովի համար խստորեն քննադատել են ոչ միայն ՄԱԿ-ը, այլև մոտ 100 միջազգային կազմակերպություններ և նույնիսկ երկրի որոշ դաշնակիցներ։

Ավելի վաղ Իսրայելը «մարդասիրական դադար» էր հայտարարել Գազայի երեք շրջաններում՝ միևնույն ժամանակ շարունակելով իր հարձակումը մյուսներում։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031