
ԱՄՆ-ն և Եվրամիությունը պայմանավորվել են առևտրային գործարքի շուրջ. Թրամփ

Միացյալ Նահանգները և Եվրամիությունը պայմանավորվել են առևտրային գործարքի շուրջ, հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, հաղորդում է Sky News-ը։
Այս հայտարարությունն արվել է Շոտլանդիայի իր գոլֆ-հանգստավայրերից մեկում Եվրոպական հանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լայենի հետ Թրամփի հանդիպումից հետո։
Թրամփն ասել է, որ ԵՄ-ի հետ գործարքը «երբևէ կնքվածներից ամենախոշորն է», և այն «հիանալի կլինի ավտոմեքենաների համար»։
Ըստ ԱՄՆ նախագահի, գլխավոր գայթակղաքարը «արդարությունն» է՝ կապված ամերիկյան ավտոմեքենաների և գյուղատնտեսական արտադրանքի արտահանման խոչընդոտների հետ։
Նա բանակցություններ է սկսել՝ պահանջելով ավելի արդար առևտուր ԵՄ 27 անդամ երկրների հետ և սպառնալով բարձր մաքսատուրքերով՝ այդ նպատակին հասնելու համար, միևնույն ժամանակ պնդելով, որ ԱՄՆ-ը 15%-ից ցածր չի նվազեցնի ներմուծման հարկերը։
Թրամփը հայտարարել է իր բոլոր գործընկերների, այդ թվում՝ ԵՄ-ի ներմուծման վրա բարձր մաքսատուրքերի մասին՝ հույս ունենալով կրճատել ԱՄՆ-ի խոշոր առևտրային դեֆիցիտը։ Այն դեպքում, եթե գործարքը չկայանա և ԱՄՆ-ն օգոստոսի 1-ից 30-տոկոսանոց մաքսատուրքեր սահմանի, ԵՄ-ն պատրաստել է պատասխան մաքսատուրքեր ԱՄՆ-ից ներկրվող 93 մլրդ եվրոյի ապրանքների համար։