Բաժիններ՝

Եվրահանձնաժողովի ղեկավարը գնահատել է ԱՄՆ-ի հետ առևտրային գործարքի հնարավորությունները

Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լայենը կիրակի օրը 50/50 է գնահատել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ առևտրային գործարք կնքելու հնարավորությունները, հայտնում է Reuters-ը։

Ըստ նրա, ցանկացած համաձայնություն հիմնված կլինի արդարության և հավասարակշռության վերականգնման վրա։

Շոտլանդիայում Թրամփի հետ իր հանդիպման նախօրեին ֆոն դեր Լայենը ԱՄՆ նախագահին բնութագրել է որպես «կոշտ բանակցող և գործարքներ կազմակերպող»։

Նա ընդգծել է, որ եթե իրենք համաձայնության հասնեն, դա կլինի երբևէ իրենց կնքած ամենախոշոր գործարքը։

Հիշեցնենք, որ Թրամփը Շոտլանդիայում է ընտանեկան այցով։ Նա հիմնականում գոլֆ է խաղում իր ընտանիքին պատկանող տարածքում։

Միևնույն ժամանակ, երեկ ամբողջ երկրում տեղի են ունեցել Թրամփի այցի հակառակորդների բողոքի ցույցեր։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031