Ալիևի համար սկսվել է վերջ չունեցող «սև շրջան»․ Վարդան Ոսկանյան

Բաքվի բարբարոսական վարչախմբի պարագլխի համար կարծես թե սկսվել է առայժմ վերջ չունեցող «սև շրջան»։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է իրանագետ Վարդան Ոսկանյանը։

Նա, մասնավորապես, նշել է. «Ռուսաստանի հասցրած ծանր տնտեսական հարվածներին զուգահեռ, արհեստածին Ադրբեջանից դեպի Եվրոպա արտահանվող նավթի հետ լրջագույն խնդիրը ոչ միայն տնտեսական, այլ նաև վարկանիշային նկատելի խնդիրներ է ստեղծել եվրոպական ծրագրերում այլընտրանքային էներգետիկ մատակարար դիտարկվող Բաքվի բռնապետի համար։

Ինքն էլ չհավատալով, թե ինչ հեշտությամբ կարելի էր տիրանալ հայկական Արցախին, Բաքվի բարբարոսական վարչախմբի պարագլուխը դեռահասի նման կորցնելով գլուխը, խճճվել է Ռուսաստանի, Իրանի, իսկ այժմ էլ Եվրոպայի և նույնիսկ British Petrolium-ի հետ ծագած խնդիրներում՝ նույն այն Եվրոպայի, որը աչք էր փակում բռնապետության վրա, քանզի այն «էներգետիկ այլընտրանք» էր դառնալու Ռուսաստանին»։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031