Վրաստանում օտարերկրյա ուսանողների թիվն աճել է

Վերջին չորս տարիների ընթացքում Վրաստանում օտարերկրյա ուսանողների թիվը գրեթե կրկնապատկվել է։ Այս մասին գրում է aliq.ge-ն։

TBC Capital-ի տվյալներով՝ 2024-2025 ուսումնական տարում Վրաստանում սովորել է 37 հազար 100 օտարերկրյա ուսանող, ինչը տարեկան 21%-ի աճ է։ Նրանցից 15%-ը սովորել է բակալավրի աստիճանում, իսկ 85%-ը՝ մագիստրոսի և բժշկական բարձրագույն ուսումնական ծրագրերում։

Այս տարի Վրաստանն ունեցել է ուսանողների ամենամեծ թիվը (55%) Հնդկաստանից, որին հաջորդում են Հորդանանը (7%) և Իսրայելը (6%)։

Նույն տվյալների համաձայն` սպառողական ապրանքների գները մեծ դեր են խաղում բարձրագույն կրթության վերաբերյալ որոշումների կայացման գործընթացում։

Կարդացեք նաև

Տների վարձակալության գները բարձրացել են միգրանտների հոսքին զուգընթաց։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031