Բաժիններ՝

Եվրամիությունը պետք է բացի իր շուկաներն ամերիկյան արտահանման համար. ԱՄՆ առևտրի նախարար

Եվրամիությունը պետք է բացի իր շուկաներն ամերիկյան արտահանման համար, որպեսզի համոզի ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին նվազեցնել 30-տոկոսանոց մաքսատուրքը, որը կարող է սահմանվել օգոստոսի 1-ից։ Այս մասին կիրակի օրը Fox News-ին տված հարցազրույցում հայտարարել է ԱՄՆ առևտրի նախարար Հովարդ Լաթնիկը։

Ըստ նրա, Բրյուսելը ակնհայտորեն ցանկանում է գործարք կնքել։

«Հարցն այն է, թե արդյոք նրանք նախագահ Թրամփին այնքան շահավետ գործարք են առաջարկում, որն արժանի լինի նրան, որ նա հրաժարվի իր սահմանած 30%-անոց մաքսատուրքերից», – ասել է Լաթնիկը։

Ըստ նրա, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ձգտում է ընդլայնել ամերիկյան ընկերությունների մուտքը։

Նա ասել է, որ վերջնական որոշումը կկայացնի Թրամփը, որը հայտարարել է, որ ԵՄ-ի հետ համաձայնության հասնելու հավանականությունը 50/50 է։

Հիշեցնենք, որ Շոտլանդիա Թրամփի ընտանեկան այցի շրջանակում նախատեսված են բանակցություններ մաքսատուրքերի թեմայով Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լայենի հետ։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս