«Ֆրանսիայի նախկին նախագահ Ֆրանսուա Օլանդը ներկայիս նախագահ Էմանուել Մակրոնին խորհուրդ է տվել լռել ու չաղմկել, երբ խոսքը վերաբերում է Ուկրաինայի պատերազմին»,-այս մասին հաղորդում է եվրոպական brusselssignal.eu կայքը։
«Խայտառակությունն այլ անվանում չունի: Բռնապետության բաստիոն լինելը հենց այսպես է ապացուցվում: Ի՞նչ է նշանակում գնալ հերոսի շիրիմին մի քանի հարյուր ոստիկանի ուղեկցությամբ: Էդքան ոստիկանի, Նիքոլ, ո՞ւմ դեմ ես տարել, ումի՞ց էիր պաշտպանվում: Որպես ինքնահռչակ գերագույն հրամանատար՝ եթե գտնում ես, որ դու մեղք չունես Եռաբլուրի եռապատկման հարցում, ումի՞ց էիր վախենում, իսկ եթե մեղավոր ես, ինչո՞ւ էիր գնացել»,- 168.am-ի «Ռեվյու» հաղորդաշարի եթերում ասաց Ազգային ժողովի (ԱԺ) նախկին պատգամավոր, փաստաբան Գևորգ Պետրոսյանը՝ անդրադառնալով սպարապետ Վազգեն Սարգսյանի ծննդյան 65-րդ տարեդարձի օրը Նիկոլ Փաշինյանի՝ Եռաբլուր այցին:
Ըստ մեղադրական եզրակացության՝ Լինվեյը գողացել է ապարատային և ծրագրային ապահովման հարթակի վերաբերյալ մանրամասն տեղեկություններ, որոնք Google-ի գերհամակարգչային տվյալների կենտրոններին թույլ են տալիս մեքենայական ուսուցման միջոցով AI-ի խոշոր մոդելներ պատրաստել:
Հայաստանը համագործակցում է ԵՄ հետ՝ տնտեսական կայունությունը և տնտեսական ռեսուրսների դիվերսիֆիկացումն ապահովելու նպատակով:
«Պրեսսինգ» հաղորդաշարում Սաթիկ Սեյրանյանի հյուրը «ՀայաՔվե» նախաձեռնության համակարգող Ավետիք Չալաբյանն է։
Այս մասին ասել է Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը Անթալիայի դիվանագիտական ֆորումին մասնակցության շրջանակներում թուրքական «Անադոլու» լրատվական գործակալությանը տված հարցազրույցում` անդրադառնալով Թուրքիայի հետ սահմանի բացման հնարավորությանը։
Հայաստանը ցանկանում է, որ Ալմա-Աթայի հռչակագիրը ներառվի Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի նախագծում, սակայն այս հարցում Հայաստանը չի կարողանում դրական արձագանք ստանալ Ադրբեջանից։
ԻԻՀ կատարած պաշտոնական այցի շրջանակում ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը հանդիպել է ԻԻՀ նախագահ Էբրահիմ Ռայիսիի հետ: Այս մասին հայտնում են ՀՀ ՊՆ-ից։
Թրամփը, որը Հանրապետական կուսակցության կողմից, ամենայն հավանականությամբ, կառաջադրվի որպես 2024 թվականի նախագահական ընտրությունների թեկնածու, նման առաջարկ է արել իր Truth Social սոցիալական ցանցում այն բանից հետո, երբ ՄԱԿ-ում ԱՄՆ նախկին դեսպան Նիկի Հեյլին՝ նրա վերջին հանրապետական հակառակորդը, դադարեցրեց իր ընտրարշավը:
Չեխիայի հարավ-արևմուտքում 3,9 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել։ Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստ»-ն։
«Չինացի գործարարները պատրաստ են Հայաստանում ներդրումներ անելուն, սակայն Հայաստանի ներկա իրավիճակը՝ քաղաքական և անվտանգային, հույս չի ներշնչում, որ գան Հայաստան և կատարեն ներդրումներ, քանզի վիճակը գնահատում են ոչ բարենպաստ, քաղաքական վիճակը՝ ոչ կայուն»,- մանրամասնեց Մալխասյանը։
Ավելի քան 100 աշակերտներ առևանգվել են Նիգերիայի Կուրիգա քաղաքում։ Այս մասին հայտնում է BBC-ն։
Մարտի 6-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը պաշտոնական այցով մեկնել է Իրանի Իսլամական Հանրապետություն։ Այցի շրջանակում նախարար Պապիկյանը հանդիպել է ԻԻՀ պաշտպանության ու զինված ուժերի աջակցման նախարար, բրիգադի գեներալ, դոկտոր Մոհամմադ Ռեզա Ղարաի Աշթիանիին, որի ընթացքում նախարարները մտքեր են փոխանակել միջազգային և տարածաշրջանային հարցերի շուրջ, վերահաստատել իրենց դիրքորոշումները Հարավային Կովկասում երկարատև խաղաղության ու կայունության հաստատման վերաբերյալ: Տարածաշրջանային հարցեր ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը քննարկել է նաև Իրանի զինված ուժերի շտաբի պետ, գեներալ-մայոր Մոհամմադ Բաղերիի հետ:
Շվեդիան պաշտոնապես դարձավ ՆԱՏՕ-ի անդամ։ Այս մասին տեղեկանում ենք ԱՄՆ պետդեպարտամենտի կայքից։
Հյուսիսային Կորեայի ղեկավարն ընդգծել է, որ զինված ուժերը բոլոր մակարդակներում պետք է սկսեն «պատերազմի նախապատրաստման արագացման» նոր բուռն շրջան՝ ներկայիս իրադրությանը համապատասխան։
«Ովքեր քննադատում են Սերժ Սարգսյանին, թե նա է իշխանությունը հանձնել Նիկոլ Փաշինյանին, 2018 թվականին բուռն ծափահարում էին հենց Նիկոլ Փաշինյանին»,- այս մասին 168TV-ի «Ռեվյու» hաղորդաշարի եթերում ասաց անկախ վերլուծաբան, փորձագետ Կարեն Մաճկալյանը՝ անդրադառնալով քննադատություններին, որ Երրորդ նախագահ Սերժ Սարգսյանն է իշխանությունը հանձնել Նիկոլ Փաշինյանին։
Իրանի Իսլամական հեղափոխության գերաշնորհ առաջնորդը Իրանի Իսլամական Հանրապետության կրոնական, մտավոր ու մարդկային տրամաբանությունը համարել է իմպերիալիզմի ճակատին դիմակայելը։
Չինաստանը պաշտպանում է Պաղեստինի՝ ՄԱԿ-ի լիիրավ անդամ դառնալու ձգտումը։ Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Չինաստանի արտգործնախարար Վան Ին։
Միևնույն ժամանակ, ըստ հրատարակության, մարտի 6-ին Իսրայելի պաշտպանության նախարար Յոավ Գալանտը տարածաշրջանում ԱՄՆ հատուկ պատվիրակ Էյմոս Հոքստայնին հայտնել է, որ Իսրայելի վրա «Հեզբոլլահ»-ի գրոհները շարունակելն ավելի ու ավելի հավանական է դարձնում Լիբանանում ռազմական գործողություններ սկսելու մասին որոշումը:
Կողմերը պայմանավորվել են նաև աշխատանքային կարգով նախանշել հանձնաժողովների հաջորդ հանդիպման անցկացման ամսաթիվն ու վայրը:
Թուրքագետ Մհեր Աբրահամյանը տելեգրամյան իր ալիքում գրում է. «Այսօրվա իշխանությունը հստակ իրականացնում է թուրքական բոլոր պահանջները (արդեն ոչ նախապայմանները) և անվտանգության քարտուղարի և արտաքին գործերի նախարարի մակարդակով հայտարաում են, որ հնարավորինս, մեկ րոպե շուտ պետք հարաբերություններ հաստատել և բացել սահմանները Թուրքիայի հետ, իսկ վերջինս դա հայտարարում է թուրքական «Անադոլու» գործակալությանը տված հարցազրույցում:
Ընդդիմադիր գործիչը քրեակատարողական հիմնարկում մահացել էր փետրվարի 16-ին։ Նրա մահվան հստակ պատճառները դեռ չեն հաղորդվել։ Նավալնիի ընտանիքը և արևմտյան քաղաքական գործիչները նրա մահվան մեջ մեղադրել են ՌԴ իշխանություններին և անձամբ նախագահ Վլադիմիր Պուտինին։
Իսկ ըստ IRNA գործակալության, Աշթիանին, մասնավորապես, շեշտել է. «Տարածաշրջանից դուրս անվտանգության փնտրտուքը հակառակ արդյունքի է հանգեցնելու` տարածաշրջանը վերածվելու է ուժերի բախման կետի և ավելի շատ մարտահրավերներ է ստեղծելու տարածաշրջանային խաղաղության և կայունության համար»:
Պաշտոնական այցով Հայաստանում գտնվող Կիպրոսի ԱԳ նախարարն այս մասին հայտարարեց ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հետ համատեղ մամուլի ասուլիսում կատարած հայտարարության ժամանակ:
Ռուսաստանի Դաշնության և Բելառուսի մարզիկների նվաճած պարգևները չեն հաշվառվի մեդալների ընդհանուր հաշվում:
ԱՄՆ-ն և նրա դաշնակիցները սադրանքների և ապատեղեկատվության միջոցով փորձում են անջատողական գործընթացներ սկսել Հյուսիսային Կովկասում, հայտարարել է ՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշևը։ Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը:
Նա Երևանում ողջունեց իր գործընկերոջը և նրա գլխավորած պատվիրակությանը:
Մամուլի համար արված հայտարարության ժամանակ այս մասին ասաց պաշտոնական այցով Հայաստանում գտնվող Կիպրոսի Հանրապետության արտաքին գործերի նախարար Կոնստանտինոս Կոմբոսը։
Իր հայտարարության ժամանակ ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը ևս նշել էր, որ Հայաստանը դիվանագիտական ներկայացուցչություն կբացի Կիպրոսում։
xՎրաստանի ֆինանսների նախարարության եկամուտների ծառայության մաքսային ծառայողները վրաց-հայկական «Սադախլո» մաքսային անցակետում, կասկածի հիման վրա, օտարերկրյա քաղաքացու վարած բեռնատարի մանրամասն զննության արդյունքում հայտնաբերել են չհայտարարագրված ապրանքներ, մասնավորապես՝ տարբեր սորտերի 10 հազար 095 հատ բույս։